Կանաչ լեռներ

Կանաչ լեռներ[2][3] (անգլ.՝ Green Mountains), լեռնաշղթա Ամերիկայի Միացյալ Նահանգների Վերմոնտ նահանգում։ Նույն լեռնաշղթայի մի մասը, որը գտնվում է Մասաչուսեթսի և Կոնեկտիկուտի տարածքում, կրում է «Բերկշիր»[4] կամ «Բերկշիր Հիլս» անվանումը, իսկ Քվեբեքի հատվածը կրում է «Սյութոնի լեռներ» (անգլ.՝ Sutton Mountains, ֆր.՝ Monts Sutton) անվանումը[5]։ Համարվում է Ապալաչյան լեռների մի մասը։

Կանաչ լեռներ
Տեսակլեռնաշղթա և physiographic section?
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Վարչատարածքային միավորՎերմոնտ և Քվեբեկ
ԼեռնաշղթաԱպալաչներ
Բարձրություն (ԲԾՄ)1339[1]
Երկարություն355
Լայնություն124
Մակերես17926
Մեծագույն գագաթMount Mansfield?

Երկարությունը կազմում է մոտավորապես 400 կիլոմետր։ Ամենաբաձր գագաթը՝ Մանսվիլդը, գտնվում է ծովի մակարդակից 1339 մետր բարձրության վրա։

Ի պատիվ Կանաչ լեռների Վերմոնտ նահանգը կրում է պաշտոնական «Կանաչ լեռների նահանգ» անվանումը։

Լեռնաշղթան կազմված է բյուրեղային ապարներից, իսկ լանջերը պատված են փշատերև անտառներով[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ