Լաքադիվա ծով
Լաքադիվա ծով, Հնդկական օվկիանոսի ծայրամասում գտնվող ծով, Հինդուստան թերակղզու հարավարևմտյան մասի, Շրի Լանկայի, Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների միջև։ Հարավային կետը Ադդու օղակակղզի է։ Մակերեսը 786 հազար կմ2 է, միջին խորությունը՝ 1929 մետր, ամենախորը՝ 4131 մետր։ Ծովի կենտրոնական մասը արևմուտքից եզերվում է Մալդիվյան լեռնաշղթայով, հյուսիս-արևելքից՝ մայրցամաքային լանջերով։ Ափամերձ ծանծաղ ջրերը ավազի մեջ են, խորջրյա մասը՝ կրաքարային տիղմ է։ Կան բազմաթիվ կորալային խութեր։ Հնդկաստանի հիմնական արդյունաբերական շրջանն է (ձկներ, ծովախեցգետիններ, լանգուստներ)։
Լաքադիվա ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Շրի Լանկա |
Խորություն | 4131 մետր |
Մասն է | Հնդկական օվկիանոս |
Ավազանի երկիր | Հնդկաստան |
Լիճ հոսող գետ | Kalu River? և Kelani River? |
Հիմնական նավահանգիստներն են Տուտտուկուդին, Մանգալուրը (Հնդկաստան), Կոլոմբոն (Շրի Լանկա)։
Սահմաններ
Միջազգային ջրագրական կազմակերպությունը հաստատել է Լաքադիվա ծովի սահմանի հետևյալ նկարագրությունը[1]․
Արևմուտքում՝ գիծն անցնում է Սադաշիվգադից մինչև Հնդկաստանի արևմտյան ափի (14°48′ հս․ լ. 74°07′ ավ. ե.HGЯO) Կորա Դիվխ օղակակղզի (13°42′ հս․ լ. 72°10′ ավ. ե.HGЯO), իսկ հետո ներքև՝ Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների արևմտյան սահմանով․ ամենահարավային կետը Ադդու օղակակղզին է (Մալդիվյան կղզիներ)։
Հարավում՝ գիծն անցնում է Ցեյլոնում (Շրի Լանկա) Դոնդրա Հեդի հրվանդանից դեպի Ադդու օղակակղզու ամենահարավային կետը։
Արևելքում՝ Հնդկաստանի և Ցեյլոնի արևմտյան ափեր։
Հյուսիս-արևելքում ՝ Ադամի կամուրջը (Հնդկաստանի և Ցեյլոնի միջև)։
Ջրագրություն
Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում գրեթե հաստատուն է, ամռանը լինում է մոտ 26-28 °C, իսկ ձմռանը` 25 °C: Աղիությունը կենտրոնական և հյուսիսային մասերում 34‰ է, իսկ հարավում՝ 35,5‰: Ափերը հիմնականում ավազոտ են, բայց ավելի խորը տեղերում դրանք ծածկված են տիղմով։ Ծովում կան բազմաթիվ կորալային խութեր, Լաքադիվյան կղզիներում, որը օղակակղզիների խումբ է, կա կորալների 105 տեսակ[2][3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Marine Protected Areas in India, International Collective in Support of Fishworkers (ICSF), April 2008, 978-81-904590-9-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաքադիվա ծով» հոդվածին։ |