Զանդեր Քլարկ

Ալեքսանդեր Քլարկ (անգլ.՝ Alexander Clark, հունիսի 26, 1992(1992-06-26)[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն) շոտլանդացի ֆուտբոլիստ, «Հարթ օֆ Միդլոթիան» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Զանդեր Քլարկ
անգլ.՝ Zander Clark
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհունիսի 26, 1992(1992-06-26)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ191 սանտիմետր
Դիրքդարպասապահ
Պատանեկան կարիերա
Շոտլանդիա Համիլթոն Ակադեմիկալ
2008—2011Շոտլանդիա Սենտ Ջոնսոն
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2011—2022Շոտլանդիա Սենտ Ջոնսոն172 (-216)
2011—2012 Շոտլանդիա Էլգին Սիթի36 (-46)
2013—2014 Շոտլանդիա Քուին օֆ զե Սաութ61 (-66)
2022—Շոտլանդիա Հարթ օֆ Միդլոտիան51 (-57)
Ազգային հավաքական
2023—Շոտլանդիա Շոտլանդիա3 (-6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23.03.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15.12.2023

Ակումբային կարիերա

Քլարկը «Համիլթոն Ակադեմիկալ» և «Սենթ Ջոնսթոն» ակումբների սան է։ 2010 թվականին խաղացողն ընդգրկվել է վերջին մրցաշրջանի հայտացուցակում։ 2011 թվականին Զանդերը վարձավճարով տեղափոխվել է «Էլգին Սիթի»։ Օգոստոսի 6-ին «Բերվիկ Ռեյնջերսի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի երրորդ դիվիզիոնում[2]։ 2013 թվականին Քլարկը վարձավճարով տեղափոխվել է «Քուինս օֆ զե Սաութ»։ Հոկտեմբերի 19-ին «Դանդիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի Չեմպիոնշիփում[3]։ 2015 թվականին վարձակալության ավարտից հետո Զանդերը վերադարձել է «Սենտ Ջոնսթոն»։ Սեպտեմբերի 26-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[4]։ 2021 թվականին ֆուտբոլիստն օգնել է ակումբին նվաճել Շոտլանդիայի գավաթը և Շոտլանդիայի լիգայի գավաթը։

2022 թվականին Քլարկը տեղափոխվել է «Հհարթ օֆ Միդլոտիան»։ Դեկտեմբերի 24-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։

Միջազգային կարիերա

2023 թվականի հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Քլարկը նշել է իր նորամուտը Շոտլանդիայի հավաքականի կազմում[6]։

Ձեռքբերումներ

Ակումբային

«Սենթ Ջոնսոն»

  • Շոտլանդիայի գավաթակիր — 2020/2021
  • Շոտլանդական լիգայի գավաթակիր — 2020/2021

Ծանոթագրություններ