Բերիթ Բրեյննե

նորվեգացի դերասանուհի, մանկագիր և երգահան

Բերիթ Բրեյննե (նորվ.՝ Berit Winge Brænne, սեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1][2], Աքեր, Ակերսհուս, Նորվեգիա - սեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի, մանկագիր և երգահան։

Բերիթ Բրեյննե
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1][2]
ԾննդավայրԱքեր, Ակերսհուս, Նորվեգիա
Մահացել էսեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1][2] (57 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանUllern cemetery[3]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունգրող, դերասանուհի, երգերի հեղինակ և մանկագիր
ԱմուսինHugo Wathne?[4]
Պարգևներ և
մրցանակներ
 Berit Brænne Վիքիպահեստում

Անձնական կյանք

Ծնվել է Աքերում, Նորվեգիա, Սիգմունդ Բրեյննեի և Բոդիլ Վինչի դուստրը[5] և դերասանուհի Ռանդի Բրեյննեի քույրը[6]։ 1950 թվականից 1951 թվականը ամուսնացած է եղել քանդակագործ Հյուգո Ֆրանկի հետ։ Եղել է դերասան Ֆրանկ Ռոբերտի քենին[5]։

Կարիերա

Բրեյննեն իր առաջնախաղն ունեցել է 1938 թվականին Օսլոյի Մասկեն (Masken) թատրոնում, իսկ հաջորդ տասներկու տարիների ընթացքում որպես դերասանուհի հանդես է եկել Օսլոյի տարբեր թատրոններում, Բերգենում և Սթավանգերում։ 1946 թվականից Նորվեգիայի հեռարձակող ընկերության համար մասնակցել է Lørdagsbarnetimen (շաբաթ օրվա մանկական ժամ) ռադիոհաղորդման երգերի և աուդիոների ձայնագրմանը։ 1954 թվականից մասնակվել է Barnetimen for de minste առավոտյան հանրահայտ շոուին։ Այստեղ նրա առաջին պատմություն Dukkemannen Tulleruskomsnusk էր, որը հետագայում՝ 1961 թվականին հրատարակվել է[5]։

Նրա առաջին գիրքը, 1958 թվականին հրատարակված Historien om Tamar og Trine (Թամարի և Տրինեի պատմությունը), պատմում է նավաստիների ընտանիքի մասին, որը երեխաներ է որդեգրել աշխարհի տարբեր անկյուններից[5]։ Գիրքը պարունակում է «Jorden snurrer rundt og rundt med barn på all kanter» երգը (հայերեն՝ Երեխաների հետ աշխարհը պտտվում և պտտվում է բոլոր ուղղություններով), որը հետագայում տեղ է գտել երգի դպրոցական դասագրքերի մեջ[5]։ 1959 թվականին և 1960 թվականին համապատասխանաբար հրապարակվել են Tai-mi, Tamar og Trines søster և Tom Tangloppe, bror til Tamar, Trine og Ta-mi սիքվելները[7]։ 1964 թվականից մի քանի հեռուստահաղորդաշարեր է գրել երեխաների համար[5]։ Նրա Tørris եռերգությունը (1967-1969թթ) 19-րդ դարի կեսերի գյուղական հասարակության կյանքը դիտում է երեխայի տեսանկյունից[5]։ Տղա «Տորրիսը» մեծանում է ծնողների, պապիկների և տատիկների, եղբայրների և քույրերի հետ՝ ընտանի կենդանիներով շրջապատված[7]։

1956 թվականին Բերիթ Բրեյննեն արժանացել է Riksmålsforbundet պատվավոր մրցանակի։ Մահացել է Օսլոյում 1976 թվականին։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերիթ Բրեյննե» հոդվածին։