«thank u, next» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Արիանա Գրանդեի սինգլը | ||||
«thank u, next» ալբոմից | ||||
Թողարկված | Նոյեմբերի 3, 2018 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում, սթրիմինգ | |||
Ժանր | Փոփ | |||
Երգահան | Արիանա Գրանդե, Չարլզ Անդերսոն, Crazy Mike, Թեյլոր Փարքս, Թոմի Բրաուն և Վիկտորիա Մոնեթ | |||
Տևողություն | 3:27 | |||
Լեյբլ | Republic | |||
Պրոդյուսեր | Թոմմի Բրաուն, Չարլզ Անդերսոն, Մայքլ Ֆոսթեր | |||
Արիանա Գրանդեի սինգլների ժամանակագրություն | ||||
![]() |
«thank u, next» (անգլ. թարգմանաբար՝ «Շնորհակալություն, հաջորդը»)` ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի երգը։ Երգը դարձել է «Thank U, Next» հինգերորդ ստուդիական ալբոմի լիդ-սինգլը։ Երգի տեքստը պատմում է երգչուհու նախկին սիրեցյալների (Բիգ Շոն, Մաք Միլեր, Պիտ Դևիդսոն և Ռիքի Ալվարես) հետ հարաբերությունների մասին[1]։ Երգը հասել է առաջին հորիզոնականին Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։ Ինչպես նաև դարձել է Արիանայի առաջին երգը, որը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100-ը[2]։ Բացի այդ, երգը ռեկորդ է սահմանել Spotify-ում 100 միլիոն սթրիմ հավաքելով[3]։
Կոմպոզիցիան, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել երաժշտական փորձագետների և մեկնաբանների կողմից՝ Forbes.com[4], Digital Journal[5], Pitchfork[6], The Atlantic[7], Rolling Stone[8], Jezebel[9], Internet meme[10],refinery29.com[11]:
Երգը տարվա լավագույններից մեկն է ճանաչվել մի քանի երաժշտական հրատարակություններում։ Օրինակ, Time ամսագիրը «Thank U, Next» երգը ներկայացրել է 2018 թվականի լավագույն թրեքների շարքի 3-րդ հորիզոնականում[12]։
Հրապարակում | Հորիզոնական | Հղում |
---|---|---|
Billboard | 4 | |
The Guardian | 6 | |
NPR | 4 | |
Pitchfork | 8 | |
Time | 3 | |
Vulture | 1 |
Տարի | Կազմակերպություն | Մրցանակ | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|
2019 | iHeartRadio Music Awards | Best Lyric | Առաջադրված | [19] |
Best Music Video | Առաջադրված | |||
Song That Left Us Shook | Առաջադրված | |||
Denmark Gaffa-Prisen Awards | International Song of the Year | Հաղթանակ | [20] | |
Sweden GAFFA Awards | Սպասվող | [21] |
Երաժշտական տեսանյութն առաջին անգամ առանձին պատկերների տեսքով հայտնվել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին երգչուհու Ինստագրամյան էջում[22]։ Նոյեմբերի 27-ին հայտնվեց տեսահոլովակի թիզերը՝ կամեոյի ընկերների՝ Թրոյ Սիվանի, Colleen Ballinger-ի և Mean Girls-ի դերասաններ Ջոնաթան Բենետի և Stefanie Drummond-ի հետ[23]։ Երաժշտական տեսահոլովակում ներկայացվում են ամերիկյան հայտնի կինոֆիլմերի սյուժեները՝ «Դաժան աղջիկները» (2004), «Հաջողության հասած» (2000), «13-ից 30» (2004) և «Օրենքով շիկահերը» (2001)։
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան և այն առաջին 24 ժամվա ընթացքում միանգամից 55,4 միլիոն դիտում հավաքեց՝ գերազանցելով նախկին ռեկորդը, որը սահմանել էր կորեական ԲիԹԻԷս փոփ խումբը՝ «Idol» հիթով[24]։ Տեսահոլովակը դարձել է նաև VEVO ալիքում Յություբի միջոցով 100 միլիոն դիտում հավաքած ամենարագը՝ դրա վրա ծախսելով ընդամենը 3 օր և 10 ժամ՝ երկու ժամ գերազանցելով ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Look What You Made Me Do» և կորեացի երաժիշտ Փի Էս Ուայի «Gentleman» տեսահոլովակների նախորդ ռեկորդը[25]։
Կոմպոզիցիան դարձել է Արիանայի առաջին երգը, որը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100-ը և առաջին կինը, ով առաջին անգամ հայտնվել է առաջին հորիզոնականում 2017-ից հետո, երբ այնտեղ եղել է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Look What You Made Me Do» երգը[26][27], ինչպես նաև կարողացել է հասնել Մեծ Բրիտանիայի[28], Շոտլանդիայի, Իռլանդիայի[29], Ավստրալիայի, Նոր Զելանդիայի[30] և այլ հիթ-շքերթների առաջին հորիզոնականը։
Միաժամանակ սինգլը 71 միլիոն սթրիմ է ունեցել ԱՄՆ-ում առաջին շաբաթվա ընթացքում և նաև առաջին տեղն Է զբաղեցրել Streaming Songs չարթում՝ այնտեղ դառնալով առաջին չարթոպերը։ Երգը, սակայն, առաջին շաբաթվա ընթացքում չի հայտնվել Radio Songs ռադիոարտում (Billboard հանդեսի հիթ-շքերթի երրորդ բաղադրիչը) և միայն մեկ շաբաթ անց (ավարտվող նոյեմբերի 11-ին) ստացել է 11,3 միլիոն լսարան աուդիոյում[27]։
Գրանդեն համաշխարհային ռեկորդ է սահմանել կատարողների համար և այժմ նրա առաջին հինգ ստուդիական ալբոմներից յուրաքանչյուրի բոլոր լիդ-սինգլները միանգամից հայտնվել են Hot 100-ի լավագույն տասնյակում՝ «The Way», «Problem», «Dangerous Woman», «No Tears Left to Cry» և «Thank U, Next»[27][31][32]:
..
Շաբաթական հիթ-շքերթներխմբագրել կոդը | Ամսական հիթ-շքերթներխմբագրել կոդը
Տարեկան հիթ-շքերթներխմբագրել կոդը
Տասնամյակի հիթ-շքերթներխմբագրել կոդը
Բոլոր ժամանակների հիթ-շքերթներխմբագրել կոդը
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[129] | 2× Platinum | 140 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[130] | Gold | 15 000x |
Բելգիա (BEA)[131] | Gold | 15 000* |
Բրազիլիա (ABPD)[132] | 3× Diamond | 480,000* |
Կանադա (Music Canada)[133] | 5× Platinum | 400 000^ |
Դանիա (IFPI Denmark)[134] | Platinum | 90 000^ |
Ֆրանսիա (SNEP)[135] | Platinum | 250 000* |
Գերմանիա (BVMI)[136] | Gold | 200 000^ |
Իտալիա (FIMI)[137] | Platinum | 50 000* |
Մեքսիկա (AMPROFON)[138] | Gold | 30 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[139] | 2× Platinum | 60 000* |
Նորվեգիա (IFPI Norway)[140] | 2× Platinum | 120 000* |
Լեհաստան (ZPAV)[141] | 2× Platinum | 40,000* |
Պորտուգալիա (AFP)[142] | 2× Platinum | 20 000x |
Իսպանիա (PROMUSICAE)[143] | Gold | 20 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[144] | 2× Platinum | 1 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[145] | 5× Platinum | 5 000 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
|