Sum 41 (կարդացվում է սամ ֆորթի ուան), կանադական փանկ-ռոք խումբ, ստեղծված 1996 թվականին, Էյձակս քաղաքից։ Խմբի հիմնական կազմը՝ Դերիք Ուիբլի(վոկալ, րիթմ- կիթառ, ստեղնային), Թոմ Թաքեր (սոլո-կիթառ, ստեղնային, բեկ-վոկալ), Ջեյսոն ՄաքՔեսլին (բաս-կիթառ, բեկ-վոկալ)։1999 թվականին Island Records լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո խումբը թողարկում է 5 ստուդիային ալբոմ, երկու համերգային ալբոմ, երկու համերգային DVD և ավելի քան 15 մեներգ։Այսօր խմբի ամենահաջող ալբոմն է համարվում «All Killer No Filler»։ Այդ ալբոմի մեներգներից «Fat Lip»-ը գլխավորում էր Billboard Modern Rock վարկանշային աղյուսակի ռեյտինգը։Այդ իսկ վարկանշային աղյուսակում «In Too Deep» մեներգով հասել 10-րդ տեղի։
Խումբը կազմավորվել է 1996 թվականի հուլիսի 11-ին, ամռան 41-րդ օրը, որից առաջացել է խմբի անվանումը։ Սկզբնական շրջանում Sum 41-ը եղել է քավեր-խմբում և անվանվել Kaspir, բայց 1996 թվականի սեպտեմբերի 28-ին փոխեցին անվանումը Supernova շոուի համար։ Խմբի անդամներ՝ Դերիկ Ուիբլին և Սթիվ Ջոզը, 5 տարում նվագալ են տարբեր խմբերում։Այժմյա բասիստ Կոունը խմբին է միացել 1999 թվականին։ Խմբի ամենաառաջին բասիստը եղել է Ռիչարդ Ռոյը, նա խմբի անդամ է եղել 1996-1998 թվականներին։ Նրան կարելի է տեսնել «Bring The Noize!» միակ ձայնագրության մեջ, որտեղ կարելի է լսել իր նվագը։ Կոունը պատմում է, որ խումբը վերցրել է այդ անունը իր միանալուց հետո։Խումբը միշտ իր հետ է ունեցել տեսախցիկ, որով նկարել են խմբի խենթ արարքները, օրինակ պիցերիայի թալանումը ջրային ատրճանակաների օգնությամբ, կամ «Makes No Difference» պարը պարելիս թատրոնի դիմաց։ Այդ տեսանյութերը և մի շարք այլ արարքներ կարելի է տեսնել «Introduction to Destruction» DVD-ում։
Ալբոմներ «All Killer No Filler» և «Does This Look Infected?» (2001-2003)խմբագրել կոդը
Խմբի առաջին ալբոմը՝ «All Killer No Filler»-ը, ձայնագրվել է 2001 թվականի մայիսի 8-ին։ Այդ ալբոմի առաջին մեներգը եղել է «Fat Lip» ստեղծագործությունը, Nokia ընկերությունը հայտատարել է, որ այդ երգը հեռախոսների ամենաօգտագործվող երաժշտությունն է։