«Girls Like You» | |||||
---|---|---|---|---|---|
Maroon 5-ի և Քարդի Բիի սինգլը | |||||
«Red Pill Blues» ալբոմից | |||||
Թողարկված | 5 հունիսի, 2018 | ||||
Ֆորմատ | թվային սինգլ | ||||
Ձայնագրված | 2017 | ||||
Ժանր | փոփ, փոփ ռոք | ||||
Երգահան | Cirkut | ||||
Տևողություն | 3:35 (ալբոմային տարբերակ) 3:55 (ռեմիքս տարբերակ) | ||||
Լեյբլ | 222, Interscope | ||||
Պրոդյուսեր | Cirkut, Evigan | ||||
«Girls Like You» | |||||
Maroon 5-ի սինգլների ժամանակագրություն | |||||
| |||||
Քարդի Բի ժամանակագրություն | |||||
| |||||
«Girls Like You», ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի Red Pill Blues վեցերորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլը, որը ձայնագրվել է երգչուհի Քարդի Բի-ի մասնակցությամբ։ Թողարկվել է 2018 թվականի հունիսի 5-ին Interscope Records և 222 լեյբլներում[1]։ Սինգլը Կանադայում հասել է առաջին հորիզոնականի (Canadian Hot 100)։ Տեսահոլովակը, որին որպես կամեո մասնակցում են մի շարք աստղեր, հավաքել է շուրջ 400 մլն դիտում։
«Girls Like You» ստեղծագործությունը Red Pill Blues (via Apple Music) ալբոմի իններորդ երգն է[2]։ Այն ներկայացվել է որպես ալբոմի երրորդ պաշտոնական սինգլ՝ «Wait» երգից հետո[3]։ «Girls Like You» ստեղծագործությունը փոփ և փոփ ռոք կատարում է[4][5]։
Երգի ռեմիքս տարբերակը հասել է չորրորդ հորիզոնականին ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ դառնալով ալբոմի երկրորդ սինգլը և Maroon 5 խմբի 14-րդ հիթը, որ ընդգրկվել է լավագույն տասնյակում։ Երգը գլխավորել է նաև US Digital Song հիթ-շքերթը։
Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Դևիդ Դոբկինի կողմից[6] և թողարկվել 2018 թվականի մայիսի 30-ին Vevo ալիքում[7]։
Տեսահոլովակում Ադամ Լևինը երգում է բարձրախոսի մոտ, հետին պլանում խմբի անդամներն են։ Այնուհետև Լևինի շուրջը հերթով հայտնվում են պարող կանայք՝ երիտասարդներ ու սուպերաստղեր, ակտիվիստներ, դերասանուհիներ և աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ։ Նրանք շրթունքներով արտասանում են երգի բառերը։ Տեսահոլովակում խմբի անդամներից ու Քարդի Բիից բացը որպես կամեո ներկայանում են (ըստ հայտնվելու հերթականության) երգչուհի Կամիլա Կաբելոն, կատակերգակ Ֆիբի Ռոբինսոնը, մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալեքսանդրա Ռայսմանը, սատիրիկ Սառա Սիլվերմանը, իսրայելցի դերասան և մոդել Գալ Գադոտը, կանադացի բլոգեր Լիլի Սինգհը, մուսուլման ակտիվիստ Ամանի ալ-Խատահթբեն, դերասանուհի Թրեյս Լիսետը, դերասանուհի Թիֆանի Հեդիշը, քաղաքական գործիչ Էնջի Ռիվերան (Angy Rivera), հեռուստաաստղ Ֆրանչեսկա Ռեմսին, դերասանուհի Միլլի Բոբբի Բրաունը, հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը (այստեղ առաջին անգամ հայտնվում է Քարդի Բին և երգում), դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, սնոուբորդիստ Խլոյա Քիմը, ֆուտբոլիստ Ալեքս Մորգանը, երգչուհի Մերի Ջեյ Բլայջ, դերասանուհի Բինի Ֆելդշտեյնը, ակտիվիստ Ջեքի Ֆիլդերը (Jackie Fielder), ավտոմրցարշավորդ Դանիկա Պատրիկը, քաղաքական գործիչ Իլհամ Օմարը, դերասանուհի և ռեժիսոր Էլիզաբեթ Բենքսը, մոդել Էշլի Էնն Գրեմը, երգչուհի Ռիտա Օրան, իսկ վերջում հայտնվում է Ադամ Լևինի կինը՝ մոդել Բեհաթի Պրինսլուն (Victoria's Secretի «հրեշտակներից» մեկը) իրենց մեկուկես տարեկան դստեր՝ Դասթի Ռոուզ Լևինին գրկած[7]։
Երաժշտական տեսահոլովակի հյուրերից ոմանց հագուստների վրայի գրությունները զանազան կոչեր են սոցիալական արդարության և նույնականության վերաբերյալ։ Ակտիվիստ և ներգաղթյալների իրավունքների պաշտպան Էնջի Ռիվերան (Angy Rivera), որ Նյու Յորք նահանգի երիտասարդական առաջնորդության խորհրդի անդամ է, կրում է իր կազմակերպության շապիկը «Undocumented Unafraid Unapologetic» («Առանց փաստաթղթերի։ Անխոհեմ։ Անհաշտ») գրությամբ[8]։ Ամանի Ալ Խատահտբին կրում է գլխարկ իր MuslimGirl.com կայքի անունով, որի նպատակն է բաց ազնիվ երկխոսությունը ժամանակակից հասարակությունում իսլամի մասին[9]։ Օլիմպիական չեմպիոն Ալի Ռայսմանը հագել է «Միշտ ասա քո ճշմարտությունը» գրությամբ շապիկ։ ամերիկյան տեղաբնիկների Սան Ֆրանցիսկոյի Defund DAPL Coalition միության հիմնադիր Ջեքի Ֆիլդերի շապիկի վրա գրված է՝ «Հանիր հագուստդ, Ջուրը կյանք է»[10]։
Խումբը կատարել է «Girls Like You» երգն իր Red Pill Blues Tour համերգային շրջագայության ժամանակ Alphaville խմբի «Forever Young» երգի քավեր տարբերակ հետ միասին՝ նվիրելով ոիրենց նախկին մենեջեր Jordan Feldstein-ին, որը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին[11][12]։
Digital download – Original[13]
Digital download – Remix[14]
Digital download – Cray Remix[15]
| Digital download – St. Vincent Remix[16]
Digital download – Tokimonsta Remix[17]
Digital download – WondaGurl Remix[18]
|
Շաբաթական հիթ-շքերթներխմբագրել կոդը | Տարեվերջյան Չարթխմբագրել կոդը
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[115] | 4× Platinum | 280 000^ |
Բելգիա (BEA)[116] | Gold | 15 000* |
Բրազիլիա (ABPD)[117] | 3× Platinum | 120,000* |
Կանադա (Music Canada)[118] | 5× Platinum | 0^ |
Դանիա (IFPI Denmark)[119] | Platinum | 90 000^ |
Ֆրանսիա (SNEP)[120] | Gold | 150 000* |
Իտալիա (FIMI)[121] | 2× Platinum | 100 000* |
Նոր Զելանդիա (RIANZ)[122] | 2× Platinum | 60 000* |
Իսպանիա (PROMUSICAE)[123] | Platinum | 40,000^ |
Շվեդիա (GLF)[124] | Platinum | 8 000 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[125] | Platinum | 600 000^ |
ԱՄՆ (RIAA)[126] | Platinum | 1 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
|