Beretta
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Beretta | |
---|---|
![]() | |
Տեսակ | առևտրային կազմակերպություն |
Հիմնադրված է | 1526 |
Հիմնադիր | Բարտոլոմեո Բերետտա |
Վայր | Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Franco Gussalli Beretta? |
Արդյունաբերություն | ռազմական արտադրություն |
Մայր ընկերություն | Beretta Holding? |
Կայք | beretta.com/en/(անգլ.) |
![]() |
Beretta (Բերետտա, իտալ.՝ Beretta, ամբողջական անվանումը իտալ.՝ Fabbrica d'Armi Pietro Beretta Gardone), զենք արտադրող իտալական ընկերություններից մեկը։ Նրա արտադրանքը ներառված է բազմաթիվ երկրների ոստիկանության և զինված ուժերի սպառազինության մեջ, լայնորեն կիրառվում է ինքնապաշտպանության մեջ քաղաքացիական անձանց կողմից։
Բերետտան աշխարհի հնագույն ընկերություններից է[1]։ Նա 500 տարի շարունակ պատկանում է մեկ ընտանիքին։ Ընկերությունը հիմնադրվել է 1526 թվականին, երբ Գարդոնե Վալ Տրոմպիայից (իտալ.՝ Gardone Val Trompia) զինագործ Բարտոլոմեո Բերետտան (իտալ.՝ Bartolomeo Beretta) վենետիկյան զինանոցից 296 դուկատ է ստացել պատրույգավոր հրացանի 185 փողերի համար[2]։ Այդ գործարքի հաշիվը պահպանվել է ընկերության արխիվում։
1918 թվականին Beretta Model 1918-ը իտալական բանակում դարձել է առաջին ատրճանակ-գնդացիրը։ Բերետտան իտալական բանակի համար արտադրում էր հրացաններ և ատրճանակներ մինչև 1943 թվականն, երբ Իտալիան անձնատուր է եղել։ Սակայն Իտալիայի հյուսիսային մասը գտնվում էր Գերմանիայի վերահսկողության տակ, որը գրավել է Բերետտան և արտադրում զենք ընդհուպ մինչև 1945 թվականի Գերմանիայի կապիտուլյացիան։ Այդ ժամանակ զենքի արտաքին մշակումն ավելի վատն էր, քան առաջ կամ պատերազմի կեսերին, սակայն զենքի աշխատանքը մնում էր գերազանց։
1938 թվականին Ճապոնիան իտալական երեք ընկերությունների՝ այդ թվում նաև Բերետտայի հետ պայմանագիր է կնքել հրացանների մատակարարման համար։ Արտադրվել է 60 000-120 000 հրացան, որոնք մատակարարվում էին մինչ 1942 թվականը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բերետտան զբաղվում էր Ամերիկայից Իտալիա ներմուծվող ամերիկյան M1 (անգլ.՝ M1 Garand rifle) հրացանների վերանորոգմամբ։ Բերետտան մոդիֆիկացրել է M1 հրացանը Beretta BM-59 հրացանի, որը նման էր M14 հրացանի, սակայն մասնագետները կարծում են, որ BM-59 հրացանն ավելի անվրեպ էր կրակում։
Ներկա դրությամբ ընկերությունը պատկանում է Ուգո Գասալի Բերետտային (իտալ.՝ Ugo Gussalli Beretta)՝ Բարտոլոմեոյի ուղղակի հետնորդին։ Նա ղեկավարում է ընկերությունն իր երկու որդիների՝ Ֆրանկոյի և Պյետրոյի հետ։
Բերետտան հայտնի է զենքի արտադրության իր լայն ընդգրկումով՝ հրացաններով, ակոսավոր հրացաններով, ատրճանակ-գնդացրերով և ատրճանակներով։ Beretta Holding գլխավոր ընկերությունը նույնպես հանդիսանում է Beretta USA, Benelli, Franchi, SAKO, Stoeger, Tikka, Uberti ընկերությունների սեփականատերը, ինչպես նաև նրան է պատկանում Browning ընկերության 20 %-ը։ Բերետտայի արտադրանքը հայտնի է իր որակով, ամրությամբ և վստահելիությամբ։
1985 թվականին Բերետտան հաղթել է ԱՄՆ բանակի համար նախատեսված M9 ատրճանակների արտադրության մրցույթում՝ ստանալով պայմանագիր 500 000 ատրճանակի համար։ Ըստ պայմանագրի այդ ատրճանակները պետք է արտադրվեին ԱՄՆ-ում[3][4]։
![]() | ![]() | ![]() | ||
Beretta 92FS ատրճանակ | Beretta 70 | Beretta M1935 |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Beretta» հոդվածին։ |
|