Տատյանա Բոչտարյովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 29, 1953(1953-05-29) (71 տարեկան) Կրիմսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգչուհի |
Տատյանա Ալեքսեևնա Բոչտարյովա (ռուս.՝ Татьяна Алексеевна Бочтарёва, մայիսի 29, 1953(1953-05-29), Կրիմսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), երգչախմբի խորհրդային և ռուս երգչուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1993), Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1999)։
Տատյանա Ալեքսեևնա Բոչտարյովան ծնվել է 1953 թվականի մայիսի 29-ին Կրիմսկում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Տիխորեցկի շրջան, որտեղ Տատյանա Բոչտարյովան ապրել է մինչև 17 տարեկանը։ Մայրը եղել է ուսուցչուհի, հայրը՝ ագրոնոմ։ Տատյանա Բոչտարյովան մանկուց մասնակցել է ինքնագործունեության, նախ՝ ժողովրդական ստեղծագործության դպրոցական խմբակներում, ապա՝ շրջանային Մշակույթի տանը[1]։
1971-1997 թվականներին եղել է Կրասնոդարի Կուբանի կազակական երգչախմբի մենակատարը։ Նրա կատարմամբ «Ой, мий милый варэнычкив хочэ» երգը դարձել է երգչախմբի այցեքարտը։
1998 թվականին դարձել է երգչախմբին կից ստեղծված «Կազակական հոգի» (ռուս․՝ «Казачья душа») համույթի գեղարվեստական ղեկավարը։