Տանո Չիմառոզա
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1922(1922-01-01)[1] |
Ծննդավայր | Մեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 24, 2008(2008-05-24)[2][1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Մեսինա, Սիցիլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասան |
Տանո Չիմառոզա, իսկական անունը՝ Գաետանո Սիսկո, (իտալերեն՝ Tano Cimarosa, Gaetano Cisco. հունվարի 1, 1922(1922-01-01)[1], Մեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - մայիսի 24, 2008(2008-05-24)[2][1], Մեսինա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր ։ Մասնակցել է ավելի քան հիսուն ֆիլմերի նկարահանումներին։
Նա մարմնավորել է «Դարբնի» կերպարը 1988 թվականի օսկարակիր «Cinema Paradiso» ֆիլմում։ Իսկ սարսափ ֆիլմերի սիրահարները հիշում են նրան որպես 1975 թվականին նկարահանված «Սև մտորումներ» ֆիլմի ռեժիսորի։ Խորհրդային կինոհանդիսատեսին էլ ծանոթ էր «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» կատակերգությունից, որտեղ մարմնավորում է մաֆիոզո Ռոզարիո Ագրոյին։
Համարվում է աչքի ընկած խարակտերային դերասան[3]։ Խաղացել է ոչ միայն կինոկատակերգություններում, այլև դրամատիկ ֆիլմերում՝ հաճախ մարմնավորելով սիցիլիացու կարծրատիպային կերպարներ[4][5]։
1970-ական թվականների վերջերին-1980-ականների սկզբներին հանդես է եկել որպես սուր դիպաշար ունեցող մի քանի ֆիլմերի ռեժիսոր[6]։
Մահացել է 2008 թվականին։ 2011 թվականին նրա մասին վավերագրական մի ֆիլմ է թողարկվել՝ Lo chiamavano Zecchinetta վերնագրով (ռեժիսոր՝ Նիկոլա Պալմերի)[7]։
Luigia Miniucchi, Il mondo di Tano Cimarosa. 50 anni di cinema italiano, Bess Edizioni հրատարակչություն, 2006. 160 էջ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանո Չիմառոզա» հոդվածին։ |
|