Սուսանա Լոպես Չառետոն
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Սուսանա Լոպես Չառետոն իսպ.՝ Susana López Charretón | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1957(1957-06-19) (67 տարեկան) Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Բնակության վայր(եր) | Կուերնավակա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կենսաբան և վիրուսաբան |
Հաստատություն(ներ) | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Գործունեության ոլորտ | Վիրուսոլոգիա |
Անդամակցություն | Մեքսիկայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն |
Պարգևներ | |
![]() |
Սուսանա Լոպես Չառետոն (իսպ.՝ Susana López Charretón, հունիսի 19, 1957(1957-06-19), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի վիրուսաբան` մասնագիտացած ռոտավիրուսի ուսումնասիրության բնագավառում։ Նա (ամուսնու` Կառլոս Արիաս Օրտիսի հետ համատեղ) 2001 թվականին արժանացել է միկրոկենսաբանության բնագավառի[1] Կառլոս Խուան Ֆինլեյի մրցանակի և 2008 թվականին՝ Գիտությունների համաշխարհային ակադեմիայի (TWAS) մրցանակի կենսաբանության բնագավառում Prize in Biology[2]: 2012 թվականին արժանացել է Կանայք գիտության բնագավառում L’Oréal-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակի` «թե ինչպես են ռոտավիրուսները տարեկան դառնում 600000 երեխաների մահվան պատճառը հայտնաբերելու համար»[3]։
Լոպես Չառետոնը Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանից 1980 թվականին ստացել է հիմնական կենսաբժշկական հետազոտության բակալավրի աստիճան, 1983 թվականին՝ մագիստրոսի աստիճան, 1986 թվականին՝ դոկտորի աստիճան։ Աշխատում է նույն համալսարանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի համար[4]։
2000-2010 թվականներին եղել է Հովարդ Հյուզի անվան բժշկական ինստիտուտի միջազգային հետազոտող գիտաշխատող[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսանա Լոպես Չառետոն» հոդվածին։ |