Սուլեյման Ռահիմով
- Հոդված
- քննարկում
Սուլեյման Ռահիմով ադրբ.՝ Süleyman Rəhimov | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (22), 1900 |
Ծննդավայր | Əyin, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 11, 1983(1983-10-11) (83 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Ժանրեր | արձակ, հրապարակախոսություն և պոեզիա |
Պարգևներ | |
Զավակներ | Şamo Rəhimov? և Şamo Arif? |
Սուլեյման Հուսեյն օղլի Ռահիմով (մարտի 9 (22), 1900, Əyin, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11, 1983(1983-10-11), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի սովետական գրող, Ադրբեջանում, ՍՍՀ ժողովրդական գրող (1960 թվական), սոցիալիստական աշխատանքի հերոս (1975 թվական)։ ՍՄԿԿ անդամ 1926 թվականից։ Ռահիմովի «Շամո» (հատոր 1—3, 1931—1964 թվականներ) վեպը նվիրված է Ադրբեջանում սովետական կարգերի հաստատման համար մղված պայքարին, «Սաչլը» (1940—1948 թթ.) վեպը՝ հեղափոխության նվաճումներին ադրբեջանական գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռահիմովը գրել է «Հողի ձայնը» (1941 թվական), «Մեդալիոն» (1942 թվական), «Եղբայրական գերեզման» (1943 թ.), «Մեհման» (1944 թ.) վիպակները։ «Կովկասի մայր արծիվը» (հատոր 1—2, 1971—1973 թվականներ) վեպում արտացոլել է Անդրկովկասի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամությունը։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() | Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |