Սիգմա-բարիոն
- Հոդված
- քննարկում
Սիգմա-բարիոն, տարրական մասնիկ, որը իրենից ներկայացնում է բարիոն -1 տարօրինակությամբ և 1 իզոտոպական սպինով։ Նրանք խմբավորվում են բազմաթիվ երեքական մասնիկների՝ սիգմա-մինուս-բարիոն Σ−, սիգմա-զրո-բարիոն Σ0, սիգմա-պլյուս-բարիոն Σ+: Σ-բարիոն կազմում մտնում են վերին, ստորին և մեկ տարօրինակ քվարկ։ Ինչպես նաև Σ-բարիոն ընդունված է անվանել անալոգային մասնիկ, ում s-քվարկի փոխարեն c-, b- կամ t-քվարկ։ Հիմնականում սպինը լինում է 1/2, ուղեծրային մոմենտի առկայության դեպքում սպինը կարող լինել ավելի մեծ։
Տարօրինակ քվարկը -1/2 սպինով ֆերմիոն է և մասնակցում է բոլոր չորս հիմնարար փոխազդցություններին՝ գրավիտացիային, էլեկտրամագնիսականությանը, թույլ և ուժեղ փոխազդեցություններին։ Տարօրինակ քվարկի հակամասնիկը տարօրինակ հակաքվարկն է (անգլիալեզու գրականության մեջ երբեմն կոչվում է հակատարօրինակ քվարկ կամ պարզապես հակատարօրինակ), տարբերվում է նրանից միայն մի քանի մեծությունների նշանով։
Առաջին տարօրինակ մասնիկը (տարօրինակ քվարկով մասնիկ) հայտնաբերվել է 1947 թ. (կաոնները), սակայն տարօրինակ քվարկի գոությունը (վերև և ներքև քվարկների հետ միասին) տեսականորեն առաջադրվել է միայն 1964 թ. Մարի Գել-Մանի և Ջորջ Ցվայգի կողմից՝ բացատրելու համար հադրոնների դասակարգման Ութական ճանապարհի սխեման։ Քվարկների գոյության առաջին վկայությունները ստացվեցին 1968 թ., Ստանֆորդի գծային արագացուցչային կենտրոնի խոր ոչ առաձգական ցրումների փորձերում։ Այս փորձերը հաստատեցին վերև- ու ներքև- քվարկների գոյությունը, ինչպես նաև տարօրինակ քվարկների, ինչպես պահանջվում էր Ութական ճանապարհի բացատրության համար։
Տարօրինակ քվարկ ունեցող հադրոններից են՝
Բոլոր հադրոնների (այդ թվում՝ s-վալենտական քվարկներ չունեցող) կազմության մեջ կան վիրտուալ զույգեր, որոնք բաղկացած են տարօրինակ քվարկից և հակաքվարկից։
Մասնիկ | Քվանտային կազմ | Հանգստի էներգիա, մէՎ | T | Jp | Q | S | c | b | t | Կյանքի միջին տևողություն | Տրոհման հիմնական մոդ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Σ+ | uus | 1189,37 ± 0,07 | 1 | 1⁄2+ | +1 | −1 | 0 | 0 | 0 | (8,018 ± 0,026)×10−11 | p + π0 n + π+ |
Σ0 | uds | 1192,642 ± 0,024 | 1 | 1⁄2+ | 0 | −1 | 0 | 0 | 0 | (7,4 ± 0,7)×10−20 | Λ0 + γ |
Σ− | dds | 1197,449 ± 0,030 | 1 | 1⁄2+ | −1 | −1 | 0 | 0 | 0 | (1,479 ± 0,011)×10−10 | n + π− |
|