Ռուբեն Մամուլյան
- Հոդված
- քննարկում
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ռուբեն Մամուլյան անգլ.՝ Rouben Mamoulian | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1897(1897-10-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1987(1987-12-04)[5][1][2][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Մոնտենի լիցեյ և Մոսկվայի կայսերական համալսարան[4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Գործունեության տարիներ | 1920 - 1963 |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, ռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0541149 |
Ռուբեն Զաքարի Մամուլյան (անգլ.՝ Rouben Mamoulian, հոկտեմբերի 8, 1897(1897-10-08)[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 4, 1987(1987-12-04)[5][1][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ ռեժիսոր, համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։ Նա է առաջին անգամ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա է առաջինը նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։
Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թվականին, հայ մեծահարուստ բանկիրի՝ Զաքար և Վերժինե Մամուլյանների ընտանիքում։ Մոր շնորհիվ, ով Թիֆլիսի հայկական դրամատիկական ընկերության նախագահն էր, նա վաղ հասակից կապվել է թատրոնին։ Յոթ տարեկան հասակում ծնողների հետ մեկնել է Ֆրանսիա, որտեղ ուսանել է Փարիզի Մոնդենիի լիցեյում։ 1913 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ շարունակել է ուսումը։ Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան։ Վերադառնալով Թիֆլիս՝ Մամուլյանը Լևոն Քալանթարի և Ս. Ի. Խաչատրյանի հետ 1918 թվականին Թիֆլիսում հիմնադրել է բեմական արվեստի ստուդիա։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։ 1929 թվականից նկարահանել է կինոնկարներ, որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ։
Նրա լավագույն գործերից են՝ «Քաղաքի փողոցները» (1931), «Դոկտոր Ջեյքլը և միստր Հայդը», «Սիրիր ինձ այս գիշեր» (1932), 1933 թվականին Մամուլյանը նկարահանել է «Երգ-երգոց» կինոնկարը, «Քրիստինա թագուհին» պարգևատրվել է մրցանակով, «Նորից ապրում ենք» (Լև Տոլստոյի «Հարություն» վեպի մոտիվներով)։ 1964 թվականին գրել և հրատարակել է մանկական «Աբիգայլ» գիրքը։ Կյանքի վերջում թարգմանել է ժամանակակից անգլերենի Շեքսպիրի Համլետը։ 1968 թվականին այցելել է Հայաստան։ Մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)[6][7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Մամուլյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 198)։ |