Պողոս Հայթայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1935(1935-08-15) Բեյրութ, Լիբանան |
Մահացել է | փետրվարի 6, 2017(2017-02-06) (81 տարեկան) Երևան, Հայաստան |
Բնակության վայր(եր) | Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Հայկական սովետական հանրագիտարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի նկարիչների միություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1965) |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Արա Հայթայան |
Պողոս Կարապետի Հայթայան (օգոստոսի 15, 1935(1935-08-15), Բեյրութ, Լիբանան - փետրվարի 6, 2017(2017-02-06), Երևան, Հայաստան)[1], հայ արվեստաբան։
Նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանի հայրն է։
Պողոս Հայթայանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1946 թվականին ընտանիքով հայրենդարձել են։ 1961-1965 թվականներին սովորել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1965-1970 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1970-1982 թվականներին` Հայաստանի հանրագիտարանում՝ խմբագրելով տասնմեկ հատոր։ 1982-1987 թվականներին եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, 1987-1992 թվականներին` Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1992-1998 թվականներին` Հայաստանի նկարիչների միության նախագահ։
Պողոս Հայթայանը հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, գրքերի։ Հայ արվեստի շուրջ բազմաթիվ ելույթներ է ունեցել մամուլով, հեռուստատեսությամբ և ռադիոյով։
![]() | Պողոս Հայթայանը եվրոպական չափանիշներին համապատասխանող արվեստաբան է։ Նրա մի շարք հոդվածների առաջաբաններ կարող են թարգմանվել և զարդարել համաշխարհային արվեստաբանությունը»։ Մարտին Միքայելյան[6] | ![]() |