Քաղաքն ունի հնադարյան պատմություն։ Առաջին հիշատակումները պատկանում են III դարին։ Այդ ժամանակ այն կոչվում էր Անակոպիա (Տրախեա) և եղել է խոշոր առևտրային կետ։ Հնագիտական պեղումները վկայում են Անակոպիայի բնակիչների նյութական մշակույթի բարձր մակարդակի մասին։ V դարումաբխազները Իվերիա լեռան վրա կառուցել են ամրոց, որն անվանել են Իվերիայի ամրոց[3]։
VII դարի վերջում կառուցվել է ամրոցի պատերի արտաքին շերտը։
VIII դարի վերջում աբխազական իշխան Լևոն II-ը՝ օգտվելով Բյուզանդիայի ներքին անկարգություններից, իրեն հայտարարել է Աբխազիայի անկախ թագավորության թագավոր։ Նրա օրոք Անակոպիան դարձել է Աբխազիայի թագավորության մայրաքաղաքը և մնացել է մայրաքաղաք մինչև թագավորական նստավայրի Քութայիս տեղափոխվելը։
Կլիման խոնավ մերձարևադարձային է, տարեկան միջին ջերմաստիճանը 16,3 °C, ամռանը՝ +30 °C-ից +32 °C, ձմռանը՝ +9 °C-ից +11 °C: Ջուրը տաքանում է մինչև 26-28 °C:
1989 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 3235 մարդ[5], որոնցից 44,0%-ը կազմում էին ռուսները, 23,1%-ը՝ աբխազները, 7,6%-ը՝ վրացիները։
2003 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմել է 1308 մարդ[6], 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1518 բնակիչ, որոնցից 904-ը՝ աբխազներ (59,6 %), 365-ը՝ ռուսներ (24,0 %), 123-ը՝ հայեր (8,1 %), 24-ը՝ ուկրաինացիներ (1,6 %), 22-ը՝ հույներ (1,4 %), 18-ը՝ վրացիներ (1,2 %), 62-ը՝ այլ ազգի ներկայացուցիչներ (4,1 %)[1]։