Նոյի սյուր Մառն (ֆր.՝ Neuilly-sur-Marne. ֆրանսերեն արտասանութամբ՝ (լսել), nøji syʁ maʁn. բառացի թարգմանած՝ նշանակում է Մառնի Նոյի), քաղաք և համայնք Ֆրանսիաայի հյուսիսում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի արվարձաններից մեկն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 13 կիլոմետր հեռավորության վրա, Մառն գետի ափերին։ Զբաղեցնում է շուրջ 7 քառակուսի կիլոմետր տարածք։ բնակչության թվաքանակը 2020 թվականի հունվարի տվյալներով եղել է 36 535։
Նոյի սյուր Մառնը իր տարածքում չունի Փարիզի մետրոյի կամ արվարձանային ճեպընթաց երկաթուղու RER համակարգի կայարան։ Նրա բնակիչներն օգտվում են RER-ի Նոյի Պլեզանս կայարանից, որն ընկած է հարևանությամբ գտնվող նույնանուն համայնքում՝ Նոյի սյուր Մառնի քաղաքային կենտրոնից 1,3 կիլոմետր հեռավորության վրա։