Նիկոլաս Տալյաֆիկո (անգլ.՝ Nicolás Tagliafico, օգոստոսի 31, 1992(1992-08-31)[1][2][3], Rafael Calzada, Almirante Brown Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[5]։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Տալյաֆիկոն սկսել է Բանֆիլդում։ Իր դեբյուտը նշել է 2011 թվականի մարտի 11-ին՝ Տիգրեի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 22-ին՝ Հուրականի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի ապրիլի 22-ին՝ Սան Լորենսո դե Ալմագրոյի դեմ խաղում[8]։
2012 թվականի օգոստոսին Տալյաֆիկոն վարձավճարով տեղափոխվեց Իսպանիայի Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող Ռեալ Մուրսիա[9][10]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Իսպանիայի գավաթի Ալմերիայի դեմ խաղում[11]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց սեպտեմբերի 15-ին՝ Միրանդեսի դեմ խաղում[12]։ Վարձավճարից հետո Տալյաֆիկոն վերադարձավ Բանֆիլդ՝ օգնելով թիմին տեղափոխվել Արգենտինայի բարձրագույն դիվիզիոն։ Բանֆիլդի կազմում արգենտինացին անցկացրեց 92 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
2015 թվականի ձմռանը Տալյաֆիկոն տեղափոխվեց Ինդեպենդիենտե։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 15-ին՝ Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Ռիվեր Փլեյթի դեմ խաղում[14]։ 2017 թվականին նա Ինդեպենդիենտեի հետ հաղթեց Հարավամերիկյան գավաթը։ Ակումբի կազմում Տալյաֆիկոն անցկացրեց 121 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[15]։
2018 թվականի Տալյաֆիկոն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[16][17]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 11-ին՝ Հերենվենի դեմ խաղում[19]։
Տալյաֆիկոն Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց 2011 թվականի աշխարհի առաջնությանը[20]՝ օգնելով իր թիմին հասնել քառորդ եզրափակիչ, սակայն այստեղ՝ Պորտուգալիայի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում նա չիրացրեց իր հարվածը[21] և Արգենտինան պարտվեց 4-5 հաշվով[22]։
Առաջին անգամ Արգենտինայի ազգային հավաքական Տալյաֆիկոն հրավիրվեց 2017 թվականի հունիսին՝ Բրազիլիայի և Սինգապուրի դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 9-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[23]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Իտալիայի դեմ խաղում[24]։
2018 թվականի հունիսին Տալյաֆիկոն ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[25][26]։ Նա մասնակցեց իր թիմի բոլոր 4 հանդիպումներին[27], սակայն Արգենտինան 1/8 եզրափակչում 4-3 հաշվով պարտվեց Ֆրանսիային[28][29] և դուրս մնաց առաջնությունից[30][31]։
2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[32]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր |
---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
---|
Բանֆիլդ | 2010–11 | Պրիմերա Դիվիզիոն | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
2011–12 | 33 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 1 |
2013–14 | Պրիմերա B Նասիոնալ | 34 | 0 | 2 | 1 | — | 0 | 0 | 36 | 1 |
2014 | Պրիմերա Դիվիզիոն | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 |
Ընդհանուր | 90 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 92 | 3 |
---|
Ռեալ Մուրսիա (վարձավճար) | 2012–14 | Սեգունդա Դիվիզիոն | 27 | 0 | 1 | 0 | — | 28 | 0 |
Ինդեպենդիենտե | 2015 | Պրիմերա Դիվիզիոն | 31 | 1 | 2 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 39 | 1 |
2016 | 16 | 1 | 2 | 0 | 4 | 0 | 3 | 0 | 25 | 1 |
2016–17 | 29 | 0 | 1 | 0 | 11 | 0 | 2 | 0 | 43 | 0 |
2017–18 | 9 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 14 | 0 |
Ընդհանուր | 85 | 2 | 5 | 0 | 26 | 0 | 5 | 0 | 121 | 2 |
---|
Այաքս | 2017–18 | Էրեդիվիզի | 15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 15 | 1 |
Կարիերայի ընդհանուր | 217 | 5 | 8 | 1 | 26 | 0 | 5 | 0 | 256 | 6 |
---|
2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[32]
Արգենտինա |
---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
---|
2017 | 1 | 0 |
2018 | 7 | 0 |
Ընդհանուր | 8 | 0 |
---|
- Ինդեպենդիենտե
- Հարավամերիկյան գավաթ․ 2017
- Արգենտինա
- Սուպերկլասիկո դե լաս Ամերիկաս․ 2017