Հովնան Գաբրիելյան
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ծնվել է | ապրիլի 23, 1876(1876-04-23)[1][2] |
---|---|
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 26, 1946(1946-08-26)[1][2] (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան[1] և Մոսկվայի պետական համալսարան (1904)[1] |
Մասնագիտություն | մանկաբույժ և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1][2] և Ադրբեջանի բժշկական համալսարան[1] |
Զավակներ | Թամարա Գաբրիելյան |
Պարգևներ |
Հովնան Համբարձումի Գաբրիելյան (ապրիլի 23, 1876(1876-04-23)[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 26, 1946(1946-08-26)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ մանկաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (1930)։
Մանկաբույժ Թամարա Գաբրիելյանի հայրը։
Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, հիմնադրել է Երևանի և Բաքվի բժշկական ինստիտուտների մանկաբուժության ֆակուլտետները։
Աշխատանքները վերաբերվում են երեխաների բրուցելոզի, տուբերկուլոզի, մալարիայի, լեյշմանիոզի և այլ հիվանդությունների բուժմանը, ինչպես նաև Հայաստանի հանքային ջրերի և առողջարանների ուսումնասիրություններին։ Մի շարք մանկական հիվանդությունների կանխարգելմանը նվիրված արժեքավոր աշխատությունների հեղինակ է[3]։
Հովնան Գաբրիելյան անունով է կոչվել Երևանի մանկական 1-ին կլինիկական հիվանդանոցը։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովնան Գաբրիելյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 635)։ |