Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր գերմ.՝ Heinrich Friedrich Füger | |
---|---|
Կեղծանուն | Fuger, Heinrich Friedrich |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1751(1751-12-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 1818(1818-11-05)[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[5] |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն և Ավստրիական կայսրություն |
Կրթություն | State Academy of Fine Arts Stuttgart? |
Մասնագիտություն | նկարիչ և ծաղկարար |
Ոճ | բարոկկո-կլասիցիզմ |
Ժանր | մանրանկարչություն, դիմանկարչություն |
Թեմաներ | Կերպարվեստ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Պրոմեթևսը մարդկանց կրակ է բերում |
Մեկենասներ | Ռոբերտ Քեյթ |
Ուսուցիչ | Nicolas Guibal? և Adam Friedrich Oeser? |
Աշակերտներ | Johann Friedrich Matthai?, Ֆերնանդ Յագեման, Carl Heinrich Rahl? և Johann Nepomuk Hoechle? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Heinrich Friedrich Füger Վիքիպահեստում |
Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր (դեկտեմբերի 8, 1751(1751-12-08)[1][2][3][…], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] - նոյեմբերի 5, 1818(1818-11-05)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[5]), գերմանացի և ավստրիացի նկարիչ, Գերմանիայում կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
1764 թվականին Ֆրիդրիխ Ֆյուգերը սկսում է գեղանկարչություն ուսումնասիրել պալատական նկարիչ Նիկոլ Ժյուբալի մոտ, Լյուքսեմբուրգի Արվեստների ակադեմիային կից։ 1769 թվականին նա շարունակում է ուսումը Լայպցիգում, նկարչության ուսուցիչ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի մոտ։ Այնուհետև նկարիչը ուսումնական այց է կատարում Իտալիա, Նեապոլում նա որմնանկարներ է նկարում Կազերտայի պալատում։ 1774 թվականին Ֆյուգերը գալիս է Վիեննա, որտեղ մշտական բնակություն է հաստատում։ Ֆյուգերի հովանավորը և մեկենասը Վիեննայում դառնում է անգլիական դեսպան սեր Ռոբերտ Քեյթը, նրա օգնությամբ նկարիչը հայտնիություն է ձեռքբերում վիեննական հասարակության վերին խավերում։
1776 թվականի աշնանը Ֆյուգերը ստանում է կրթաթոշակ Հռոմում ուսանելու համար։ 1781-1783 թվականներին նա ապրում և աշխատում է Նեապոլի արվարձաններում` կատարելով ավստրիական կառավարական տան պատվերները։ Այդ պահից սկսած նրա աշխատանքների մեջ զգացվում է Անտոն Մենգսի ստեղծագործության ազդեցությունը։ 1783 թվականին Ավստրիայի պետական կանցլեր կոմս Կաունիցի հրամանով Ֆյուգերը դառնում է վիեննական Գեղեցիկ արվեստների ակադեմիայի փոխտնօրեն, որն այդ ժամանակ Եվրոպայի առաջատար գեղարվեստի ակադեմիա էր։ 1795 թվականին նա արդեն Ակադեմիայի տնօրեն էր, որը նրա ղեկավարության ժամանակ բարգավաճում ապրեց։ 1806 թվականին Ֆյուգերը նշանակվել է վիեննական գեղարվեստա-պատմական թանգարանի տնօրեն և Բելվեդեր ամրոցի պահապան։
Ֆյուգերը եղել է Մյունխենի և Միլանի գեղեցիկ արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ, Վյուրտեմբերգսկի թագի շքանշանի ասպետ։ 1780 թվականին նա մտնում է վիեննական «Արմավենու մոտ» մասսոնական ժողովարան, 1785 թվականին նա տեղափոխվում է «Արդարությանը» ժողովարան։ 1876 թվականին նրա պատվին Վիեննայում փողոց է անվանվել (Fügergasse):
Ֆյուգերի ստեղծագործության հիմնական ոլորտներն էին դիմանկարային պատկերանկարչությունը և գեղարվեստական մանրանկարչությունը։ Նա նկարում էր նաև բիբլիական, պատմական և դիցաբանական թեմաներով։ Իր ստեղծագործական ոճը համարվում է բարոկկոյից անցում դեպի կլասիցիզմ։ Ֆյուգերը մեծ ներդրում է ունեցել ավստրիական գեղանկարչության զարգացման գործում։ Դեռևս կենդանության օրոք նրան անվանում էին Վիեննայի նկարիչների Հայր[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր» հոդվածին։ |
|