Կարպիս Ճանճիկյան
- Հոդված
- քննարկում
Կարպիս Ճանճիկյան արմտ. հայ.՝ Կարպիս Ճանճիկեան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1920(1920-01-06)[1] |
Ծննդավայր | Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա[2] |
Վախճանվել է | փետրվարի 26, 1946(1946-02-26)[1] (26 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Բալըքլի հայկական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կեդրոնական վարժարան |
Կարպիս Ճանճիկյան (հունվարի 6, 1920(1920-01-06)[1], Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա[2] - փետրվարի 26, 1946(1946-02-26)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ բանաստեղծ։
Սովորել է Կ. Պոլսի Սահակ-Նունյան, իտալական և Կեդրոնական վարժարաններում՝ ընդհատումներով։ Աշակերտական տարիներին խմբագրել է «Արաքս» խմորատիպ հանդեսը։ Հյուծախտը ստիպում է հեռանալ դպրոցից 1943 թվականին։ 1942 թվականին հրատարակել է (Հայկազուն Գալուստյանի հետ) թուրքերեն բանաստեղծությունների «Պալքըս» գրքույկը։ Հայերեն բանաստեղծությունները լույս են տեսնում մամուլում, Բագրատ Թևյանի «Պատկեր»-ում՝ առաջինը 1939 թվականին, Արաքս Սողոմոն ծածկանունով։ Հետագա տարիներին՝ Ավետիս Ալիքսանյանի «Պատկեր» պարբերականում, «Նոր օր» շաբաթաթերթում և «Ժամանակ» օրաթերթում։ Մահվանից հետո նրա մի շարք անտիպ բանաստեղծություններ լույս են տեսել «Այսօր», «Ճառագայթ» շաբաթաթերթերում և «Ժամանակ» օրաթերթում։
1950 թվականին լույս է տեսել հայերեն բանաստեղծությունների ժողովածու («Օրէ օր»)։ 1990 թվականին Ռուբեն Մաշոյանի խմբագրությամբ Ստամբուլում հրատարակվել է «Կարպիս Ճանճիկյանի հետքերով» գիրքը, որը պարունակում է Կարպիս Ճանճիկյանի հայերեն և թուրքերն անտիպ և լույս տեսած բոլոր գործերը, ինչպես նաև՝ թուրքերեն բանաստեղծությունների հայերեն թարգմանությունները։
![]() | Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |