Կարակուլ (Չինաստան)
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | ![]() | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 3690 մ | |
Ավազանի մակերեսը | 4,8 կմ² | |
Կարակուլ (չինարեն՝ 喀拉庫勒湖), անհոսք աղի լիճ Պամիրի հյուսիսում (ծովի մակարդակից մոտ 4000 մ բարձրության վրա) Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում։ Մակերեսը 980 կմ2 է, խորությունը՝ մինչև 236 մ։
Անվանումն ունի թյուրքական ծագում․ բառացի նշանակում է «սև լիճ» (կարա ― «սև», կուլ ― «լիճ»)[1]։
Լճի միջով է անցնում Չոնգ-Կարասու գետը, ապա թափվում է Կենգշիբերսու գետի մեջ։
Կարակուլը գտնվում է ծովի մակարդակից 3690 մ բարձրության վրա։ Շրջապատված է հավերժական ձյունով ծածկված գագաթներով, որոնցից ամենաբարձրն են` Մուզտագ-Ատա (7546 մ), Կոնգուր (7719 մ), Կոնգուրտյուբե (7595 մ)։Լճի մոտով է անցնում Կարակումի ճանապարհը։ Ափին կան երկու ղրղզական բնակավայր։ Զբոսաշրջիկների շրջանում հայտնի է լազուր գույնի շնորհիվ, որը երբեմն փոխվում է կանաչի։