Լուիս Բակալով
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Լուիս Բակալով իսպ.՝ Luis Bacalov | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 30, 1933(1933-08-30)[1] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Մահացել է | նոյեմբերի 15, 2017(2017-11-15)[3][4][1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | luisbacalov.com |
![]() |
Լուիս Էնրիկես Բակալով (իսպ.՝ Luis Enríquez Bacalov, օգոստոսի 30, 1933(1933-08-30)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2] - նոյեմբերի 15, 2017(2017-11-15)[3][4][1], Հռոմ, Իտալիա[5]), արգենտինացի և իտալացի կոմպոզիտոր։ Հայտնի է որպես ֆիլմերի երաժշտության հեղինակ։
Լուիս Բակալովը ծնվել է Բուենոս Այրեսում, հրեաների ընտանիքում[6][7][8][9], սակայն նա հուդայականություն չի դավանել[10][11]։ Նրա հայրական պապն ու տատը բանաթ բուլղարացիներ էին, ովքեր գաղթել էին Արգենտինա[12]։
1967 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի`«Լավագույն երաժշտական ադապտացիա» կատեգորիայում`«Ավետարանը ըստ Մաթևոսի» ֆիլմի համար, իսկ մրցանակի է արժանացել 1996 թվականին «Փոստատար» ֆիլմի համար` «Ֆիլմի լավագույն երաժշտություն» կատեգորիայում։
1970-ական թվականների սկզբին աշխատել է իտալական New Trolls, Osanna и Il Rovescio della Medaglia խմբերի հետ։
Վերջին տարիների Բակալովը երաժշտություն էր գրում երգչախմբերի և նվագախմբերի համար, ներառյալ նրա Misa Tango-ն, որը նրա հայրենի Արգենտինայի տանգոյի ռիթմերի իսպանական հարմարեցումն է։
2005 թվականից աշխատել է «Orchestra della Magna Grecia» դիրիժոր` իտալական Տարանտոյում։ Մահացել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին Հռոմում, 84 տարեկանում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Բակալով» հոդվածին։ |
|