Իվան Սուսանին
- Հոդված
- քննարկում
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Իվան Սուսանին ռուս.՝ Иванъ Сусанинъ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 16-րդ դար |
Ծննդավայր | Դերևենկի, Shachebolsky Camp, Kostroma district, Ռուսական թագավորություն |
Մահացել է | մարտի 21 (31), 1613 |
Մահվան վայր | Isupovskoje boloto, Kostroma district, Ռուսական թագավորություն |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | արհեստավոր |
![]() |
Իվան Սուսանին (16-րդ դար, Դերևենկի, Shachebolsky Camp, Kostroma district, Ռուսական թագավորություն - մարտի 21 (31), 1613, Isupovskoje boloto, Kostroma district, Ռուսական թագավորություն), XVII դարում լեհական զավթիչների դեմ ռուս ժողովրդի ազատագրական պայքարի հերոս, գյուղացի։
1612–1613 թվականների ձմռանը լեհական շլյախտայի մի ջոկատ Սուսանինին վերցրել է իբրև ուղեցույց Դոմնինո գյուղ գնալու համար, որտեղ գտնվում էր ցար ընտրված Միխայիլ Ֆեոդորովիչը։ Սուսանինը դիտավորյալ մոլորեցրել է ջոկատը անանցանելի ճահճոտ անտառում, որի համար տանջամահ է արվել։
Սուսանինի մասին հիշողությունը պահպանվել է ժողովրդական բանավոր զրույցներում և ավանդություններում։ Նրա սխրագործությունն արտացոլված է գեղարվեստական գրականության մեջ և Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» («Իվան Սուսանին») օպերայում։
Կոստրոմայում կանգնեցված է Սուսանինի հուշարձանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Սուսանին» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() | Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |