Իլյա Բերեզարկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1897 կամ դեկտեմբերի 7, 1897(1897-12-07)[1] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1981 կամ մարտի 31, 1981(1981-03-31)[1] |
Մասնագիտություն | թատերական քննադատ, բանաստեղծ և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Իլյա Բորիսովիչ Բերեզարկ (ռուս.՝ Илья Борисович Березарк, իսկական ազգանունը՝ Ռիս (ռուս.՝ Рысс)[2], 1897 կամ դեկտեմբերի 7, 1897(1897-12-07)[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1981 կամ մարտի 31, 1981(1981-03-31)[1]), խորհրդային գրականագետ, լրագրող, թատերագետ և թատերական քննադատ, «Նիչևոկի» գրական խմբի անդամ[3]։
Ծնվել է առաջին գիլդիայի վաճառական, «Դոնի Ռոստովի Խացկել եղբայրների և Բեյնուշ Ռիսի ալյուրի արտադրության» համասեփականատեր և Ռոստովի սինագոգի երեց Բեյնուշ (Բորիս Իդելևիչ) Ռիսի ընտանիքում[4]։ Նրա քույրերը՝ Սոֆյան (1884-1964, արվեստաբան) և Սիլվիան, ամուսնացած էին, համապատասխանաբար, գերմանացի սոցիալիստ Կարլ Լիբկնեխտի (1912 թվականից) և մաթեմատիկոս Յան Նիկոլաևիչ Շպիլրեյնի հետ (1910 թվականից)[3]։
Իլյա Բորիսովիչ Ռիսը սովորել է Դոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1921 թվականին։ Գրական գործունեությունը սկսել է որպես բանաստեղծ։ 1920–1930-ական թվականներին ակտիվորեն համագործակցել է Դոնի Ռոստովի, Մոսկվայի և Լենինգրադի թերթերի ու ամսագրերի հետ։ Եղել է «Մոլոտ» թերթի մշակութային բաժնի աշխատակից։ Թատերական մամուլում հանդես է եկել ռեժիսոր, դերասան Վսևոլոդ Մեյերխոլդի նորարարությունների քննադատությամբ[3][5]։
Երկար տարիներ աշխատելով մամուլում և զբաղվելով թատերական քննադատությամբ՝ Բերեզարկը հանդիպել է ռուսական մշակույթի շատ անվանի գործիչների հետ։ Այդ հանդիպումներն ամփոփվել են նրա «Հիշողությունը պատմում է» (ռուս.՝ «Память рассказывает») հուշագրության մեջ։ Գրքում Բերեզարկը հիշում է, մասնավորապես, Վլադիմիր Մայակովսկուն, Սերգեյ Եսենինին, Իլֆին ու Պետրովին, Անրի Բարբյուսին[6]։