Էրին Բառնեթ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Էրին Բառնեթ անգլ.՝ Erin Burnett | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1976(1976-07-02)[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Mardela Springs, Ուիկոմիկո շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Ուիլյամս քոլեջ և St. Andrew's School? |
Մասնագիտություն | լրագրող և հաղորդավար |
Աշխատավայր | Գոլդման Սաքս և CNN |
Ամուսին | David Rubulotta? |
Erin Burnett Վիքիպահեստում |
Էրին Իզաբել Բառնեթ (անգլերեն՝ Erin Isabelle Burnett․ հուլիսի 2, 1976(1976-07-02)[1], Mardela Springs, Ուիկոմիկո շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի լրագրողուհի, որը CNN հեռուստաալիքով վարում է իր ամենօրյա մեկժամանոց լրատվական ծրագիրը, որը կոչվում է Erin Burnett OutFront[2]:
Էրին Բառնեթը մեծացել, հասակ է առել Մարդելա Սփրինգսի մերձակայքում գտնվող ագարակում՝ Չեսապիքի ծովածոցի արևելյան ափին։
Նա հաճախել է Դելավեր նահանգի Միդլտոն քաղաքի Սենթ Էնդրյուսի անվան գիշերօթիկ դպրոցը, ուսումը շարունակել Մասաչուսեթս նահանգի Ուիլյամսթաուն քաղաքի Ուիլյամս քոլեջում, որն ավարտել է 1998 թվականին՝ ստանալով քաղաքատնտեսության բակալավրի աստիճան[3]։
1998 թվականից Էրին Բառնեթն աշխատել է Goldman Sachs- ում որպես վերլուծաբան։ Մեկ տարի անց դիմում է գրել CNN-ի համապատասխան աշխատակցին, ով նրան աշխատանքի է ընդունել որպես ժուռնալիստի օգնականի։ Այստեղ կարճ ժամանակ աշխատելուց հետո տեղափոխվել է Citigroup՝ ինտերնետային մեդիա ստարտափում աշխատելու։
Դրանից հետո CNBC- ում վարել է Squawk on the Street-ը և Street Signs-ը, մինչև որ CNN-ում ստեղծել է իր ընթացիկ շոուն (2019 թվականի դրությամբ)՝ Erin Burnett OutFront-ը[4]։
Բառնեթը արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է։
Նա 2012 թվականից ամուսնացած է Դեյվիդ Ռուբուլոտայի հետ և նրանից ունի երեք զավակ[5][6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրին Բառնեթ» հոդվածին։ |
|