Դոննա Ռիդը ծնվել է 1921 թվականին Ուիլյամ Ռիչարդ Մուլենջերի և Հեզլ Ջեյնի ընտանիքում, ԱՄՆ-ի Այովա նահանգի Դենիսոն քաղաքի մոտ գտնվող ֆերմաներից մեկում[5][6]։ Նա ընտանիքի 5 երեխաներից ամենամեծն էր[7], նրանց ընտանիքը դաստիարակվում է մեթոդիստական ավանդույթներով[8]։ Ավարտել է Դենիսոնի միջնակարգ դպրոցը, 1938 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, ապրելով իր ազգականուհի Միլդրեդի հետ։ Ընդունվում է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջ, ռադիոհաղորդումներ վարողի դասընթացների[7]։
Ջեյմս Ստյուարտի հետ «Այս հրաշալի կյանքը» ֆիլմում
Կինոկարիերան սկսվել է 1941 թվականին փոքր դերերով։ Հայտնի է դարձել ռեժիսորՖրենկ Կապրայի 1946 թվականի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմում Մերիի դերով, ուր նրա խաղընկերն էր Ջեյմս Ստյուարտը։ 1954 թվականին «Այսուհետև և դարեդար» ֆիլմի համար ստացել է «Օսկար» մրցանակ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար անվանակարգում։ 1958-1966 թվականներին նկարահանվում է «Դոննա Ռիդի շոուն» սիթքոմում, որի համար 4 անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակի, իսկ 1963 թվականին ստացել է Ոսկե Գլոբուս։ Կյանքի վերջին տարիներին քիչ է նկարահանվել։ Ընդհանուր թվով խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։
Դոննա Ռիդը 2 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսինը՝ Թոնի Օուեն (1907-1984)[9], նրանք ունեցել են 5 երեխա։ 1972 թվականի նրանք բաժանվել են, և չորս տարի անց Ռիդը ամուսնացել է ամերիկյան բանակի պաշտոնաթող գնդապետ Գրովեր Վ. Ասմուսի հետ (1926-2003)[10]։
Դոննա Ռիդը մահացել է 1986 թվականի հունվարի 14-ին Բևեռլի Հիլզում, 64 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Լոս Անջելեսի Վեստվուդ Վիլեյջ գերեզմանատանը։
Ներկայումս դերասանուհու ծննդավայր Դենիսոնում անցկացվում է նրա անվան ամենամյա փառատոն։