1998 թվականից մինչ 2007 թվականը հանդիսացել է Յեյլի համալսարանի մարդաբանության դոցենտ։ Գրեբերը մասնագիտացած էր արժեքի տեսությունում և հասարակագիտության ոլորտում։ 2007 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է Լոնդոնի Գոլդսմիփի Համալսարանի սոցիալական մարդաբանության դասախոս։
Գրեբերի ծնողները, ովքեր նրա ծննդյան ժամանակ քառասուն տարեկան էին, Նյու Յորքի բանվոր դասակարգի ինքնուս մտավորականներ էին։ Նրա ծնողները հրեա էին[17] ։ Գրեբերի մայրը՝ Ռութ Ռուբինշտեյնը, կարի բանվոր էր և 1930-ականների երաժշտական կատակերգության՝ «Քորոցներ և ասեղներ» կինոնկարում ստացել է գլխավոր դերը։ Կատակերգությունը բեմադրել էր Կանանց հագուստի բանվորների միջազգային միությունը։ Գրեբերի հայրը՝ Քենեթը, մասնակցել է Բարսելոնայի իսպանական հեղափոխությանը և Իսպանիայի քաղաքացիական պատերազմին ։ Գրեբերը մեծացել է Նյու Յորքում ՝ կոոպերատիվ բազմաբնակարան շենքում, որը "Business Week" ամսագրի կողմից նկարագրվում էր որպես «արմատական քաղաքականությամբ լի»։ 2005-ին "The Village Voice"- ին տված հարցազրույցի համաձայն՝ Գրեբերը հայտնել է, որ նա անարխիստ էր 16 տարեկանից։
Գրեբերն ավարտել է Ֆիլիպսի Ակադեմիան 1978 թվականին և 1984 թ-ին ստացել է բակալավրի աստիճան Նյու Յորքի պետական համալսարանում։ Ստացել է նաև մագիստրոսի և դոկտորի կոչում Չիկագոյի համալսարանում։
1998 թ.-ին՝ ասպիրանտուրան ավարտելուց երկու տարի անց, Գրեբերը դարձավ Յեյլի համալսարանի դոցենտ։ 2005-ի մայիսին Յեյլի մարդաբանության բաժանմունքը որոշում կայացրեց չերկարաձգել Գրեբերի պայմանագիրը։ Նրա կողմնակիցները (այդ թվում ՝ մարդաբաններ, նախկին ուսանողներ և ակտիվիստներ) պնդում էին, որ որոշումը քաղաքական դրդապատճառ ունի։ Ավելի քան 4500 մարդ ստորագրահավաք է կազմակեպել նրան սատարելու համար, ներառյալ մարդաբաններ, ինչպիսիք են Մարշալ Սահլինսը, Լորա Նադերը, Մայքլ Թաուսիգը և Մորիս Բլոխը, ովքեր կոչ են արել Յեյլին չեղյալ հայտարարել որոշումը։
2005 թ-ի դեկտեմբերին Գրեբերը համաձայնվեց մեկ տարի վճարովի ստեղծագործական արձակուրդից հետո հեռանալ համալսարանից։ Այդ գարնանը նա դասավանդեց երկու ավարտական դաս ՝ «Մշակութային մարդաբանության ներածություն» ( մասնակցում էին ավելի քան 200 ուսանողներ) և «Ուղղակի գործողություն և արմատական սոցիալական տեսություն» թեմաներով։
2006 թ. մայիսի 25-ին Գրեբերը հրավիրվեց Մալինովսկի՝ դասախոսություն կարդալու Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ։ Ամեն տարի համալսարանի մարդաբանության բաժանմունքը իրենց կարիերայի համեմատաբար վաղ փուլում գտնվող մարդաբաններին խնդրում է դասախոսություն կարդալ և հրավիրում է միայն նրանց, ովքեր ունեն նշանակալի ներդրում մարդաբանության տեսության մեջ։ Գրեբերի ուղերձը վերնագրված էր՝ «Իշխանությունից/ գիտելիքից այն կողմ. իշխանության, տգիտության և հիմարության հարաբերությունների ուսումնասիրություն»։ Դրանից հետո այս դասախոսությունը խմբագրվել է որպես էսսե ՝ «Երևակայության մեռած գոտիներ. Բռնության, բյուրոկրատիայի և մեկնաբանական աշխատանքի մասին» վերնագրով։
2008 թվականից մինչև 2013 թվականի գարունը Գրեբերը դասախոս և ընթերցող էր Լոնդոնի համալսարանիGoldsmith's College- ում ։ 2013 թվականին նա ընդունվում է Լոնդոնի տնտեսագիտական դպրոց։
Գրեբերը «Անարխիստական մարդաբանության հատվածներ» և «Արժեքի մարդաբանական տեսություն. Մեր իսկ երազների կեղծ մետաղադրամը»աշխատանքներիհեղինակն է։ Նա լայնածավալ մարդաբանական աշխատանք է կատարել Մադագասկարում ՝ գրելով իր դոկտորական ատենախոսությունը («1987 թվականի աղետալի փորձություն. Հիշողությունը և բռնությունը գյուղական Մադագասկարում») ազնվականների սերունդների և նախկին ստրուկների հետնորդների սոցիալական շարունակական բաժանման վերաբերյալ։ Իրատենախոսության հիման վրա պատրաստված գիրքը՝ «Կորած մարդիկ. Հրաշքը և ստրկության ժառանգությունը Մադագասկարում», լույս է տեսել Ինդիանայի համալսարանի հրատարակության կողմից 2007 թվականի սեպտեմբերին։ «Հնարավորություններ․ Ակնարկներ ենթակարգության, ապստամբության և տենչանքի շուրջ» ակնարկների հավաքածուն տպագրվել է "AK Press" -ի կողմից 2007 թ․ նոյեմբերին։ «Ուղիղ գործողություն. Ազգագրություն»-ը հրապարակվել է նույն հրատարակչության կողմից 2009 թվականի օգոստոսին։ Դրանց հաջորդեց պատմական խոշոր մենագրությունը ՝ «Պարտք. Առաջին 5000 տարիները» ( Մելվիլ Հաուս ), որը լույս տեսավ 2011-ի հուլիսին։
2017 թվականի դեկտեմբերին Գրեբերը և նրա նախկին դասախոս Մարշալ Սալլինսը թողարկեցին շարադրությունների ժողովածու ՝ «Թագավորների մասին» վերնագրով՝ ուրվագծելով Ա.Մ. Հոկարտից ներշնչված տեսությունը տիեզերական ծիսակարգում մարդու ինքնիշխանության ծագման մասին։ Գրեբերը գրել է շարադրություններ Շիլլուկի և Մերինայի թագավորությունների մասին, և մի շարադրություն, որը ուսումնասիրել է այն, ինչ նա անվանել է «սահմանադրական պատերազմ թագավորի և ժողովրդի միջև»։ Ներկայումս նա աշխատում է Դեյվիդ Վենգրոուի հետ սոցիալական անհավասարության ծագման մասին պատմական աշխատանքի վրա։
2013 թ-ի հունվարից մինչ 2016 թ- ի հունիսը Գրեբերը խմբագրում էր Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գտնվող "The Baffler " ամսագիրը։ 2011 թվականից մինչև 2017 թվականը նա հանդիսացել է խմբագիր "HAU։ Journal of Ethnographic Theory" ամսագրում[18]։
Բյուրոկրատիա, մենեջերություն և «անիմաստ գործեր»խմբագրել կոդը
Գրեբերի վերջին գիտական աշխատանքը «անհեթեթ աշխատանքների» թեմաներին են ուղղված, որոնք տարածվում են վարչական բուռն զարգացմամբ և այն, ինչ Գրեյբերն անվանում է «կառավարչական ֆեոդալիզմ»։ «Անհեթեթ աշխատանքի» տակ նա նկատի ունի աշխատանքի այնպիսի ձևեր, որոնք համարվում են անտեղի ու անպետք աշխատանք նույնիսկ նրանց կողմից, ովքեր զբաղվում են այդ աշխատանքներով։ Նա համարում է, որ այդպիսի աշխատատեղերը սովորաբար «կենտրոնացած են պրոֆեսիոնալ, ղեկավար, հոգևորական, վաճառքի և սպասարկող ոլորտի աշխատողների մեջ»։
Հոդվածի հանրաճանաչության պատճառով Գրեբերը գրեց «Անհեթեթ աշխատանքներ։ Տեսությունը», որը լույս է տեսել 2018-ին "Simon & Schuster"-ի կողմից ։
Իր ակադեմիական աշխատանքից բացի, Գրեբերն ուներ և՛ անմիջական, և՛ անուղղակի ներգրավվածություն քաղաքական ակտիվության մեջ, ներառյալ անդամակցությունը «Աշխարհի արդյունաբերական բանվորների արհմիությանը», դերակատարություն 2002 թ. Նյու Յորքում Համաշխարհային տնտեսական ֆորումի դեմ ցույցերում, աջակցություն 2010 թ. Մեծ Բրիտանիայի ուսանողների բողոքի ցույցերին և դերակատարում "Occupy Wall Street"-ի շարժման մեջ։ Նա Հակակապիտալիստական Կոնվերգենցիայի համահիմնադիրն էր։
Գրեբերը պնդում է, որ "Occupy Wall Street" շարժումը, չճանաչելով գոյություն ունեցող քաղաքական ինստիտուտների կամ իրավական կառույցի լեգիտիմությունը, իր ոչ հիերարխիկ և կոնսենսուսային որոշումների կայացման քաղաքականության շնորհիվ հանդիսանում է խիստ անարխիստական նախագիծ։ Համեմատելով այն Արաբական գարնան հետ՝ Գրեբերը պնդում է, որ "Occupy Wall Street" և այլ ժամանակակից բողոքի ցույցերը ներկայացնում են «Ամերիկյան կայսրության կազմալուծման շուրջ բանակցությունների ալիքի բացման սալվո»։
Գրեյբերը 2014-ին իր թվիթերում գրել էր, որ իրեն վտարել են ընտանեկան տնից ՝ "Occupy Wall Street"-ում ներգրավված լինելու պատճառով։ Նա ավելացրել է, որ շարժման հետ կապված այլ անձինք ևս ստացել են նմանատիպ «վարչական հետապնդում»[19]։
2019 թվականի հոկտեմբերի 11-ին Գրեբերը ելույթ ունեցավ Թրաֆալգարի հրապարակում տեղի ունեցած ոչնչացման ապստամբության ցույցի ժամանակ[20]։ Գրեբերը խոսեց «անհեթեթ աշխատանքների» և շրջակա միջավայրին հասցվող վնասների միջև հարաբերությունների մասին՝ առաջարկելով, որ բնապահպանական շարժումը պետք է ճանաչի այդ աշխատանքները, որոնք զուգորդված են անհարկի շինարարական կամ ենթակառուցվածքային նախագծերի հետ։
2019 թ-ի նոյեմբերին այլ հասարակական գործիչների հետ Գրեբերը ստորագրեց մի նամակ, որում աջակցում էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբին՝ նկարագրելով նրան որպես «հույսի փարոս դեմոկրատական ծայրահեղ աջակողմյան ազգայնականության, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարում ժողովրդավարական աշխարհի մեծ մասում» և իր հավանությունը տվեց նրան 2019 թ. Մեծ Բրիտանիայի ընդհանուր ընտրություններում ։
Դեյվիդ Գրեբերը մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Վենետիկի հիվանդանոցում, 59 տարեկան հասակում։ Մահվանից ընդամենը երկու օր առաջ ՝ օգոստոսի 31-ին, Գրեբերի կինը ՝ Նիկա Դուբրովսկին, Twitter- ում մի լուսանկար էր հրապարակել Վենետիկից ՝ «Վենետիկ. մութ, թաց և ցուրտ»[21]։
— (2001). Toward an Anthropological Theory of Value: The False Coin of Our Own Dreams. New York: Palgrave. ISBN978-0-312-24044-8. — (2001). Toward an Anthropological Theory of Value: The False Coin of Our Own Dreams. New York: Palgrave. ISBN978-0-312-24044-8. — (2001). Toward an Anthropological Theory of Value: The False Coin of Our Own Dreams. New York: Palgrave. ISBN978-0-312-24044-8.
— (2004). Fragments of an Anarchist Anthropology. Chicago: Prickly Paradigm Press (distributed by University of Chicago Press). ISBN978-0-9728196-4-0. — (2004). Fragments of an Anarchist Anthropology. Chicago: Prickly Paradigm Press (distributed by University of Chicago Press). ISBN978-0-9728196-4-0. — (2004). Fragments of an Anarchist Anthropology. Chicago: Prickly Paradigm Press (distributed by University of Chicago Press). ISBN978-0-9728196-4-0.
— (2007). Lost People: Magic and the Legacy of Slavery in Madagascar. Bloomington: Indiana University Press. ISBN978-0-253-34910-1. — (2007). Lost People: Magic and the Legacy of Slavery in Madagascar. Bloomington: Indiana University Press. ISBN978-0-253-34910-1. — (2007). Lost People: Magic and the Legacy of Slavery in Madagascar. Bloomington: Indiana University Press. ISBN978-0-253-34910-1.
— (2009). Direct Action: An Ethnography. Edinburgh Oakland: AK Press. ISBN978-1-904859-79-6. — (2009). Direct Action: An Ethnography. Edinburgh Oakland: AK Press. ISBN978-1-904859-79-6. — (2009). Direct Action: An Ethnography. Edinburgh Oakland: AK Press. ISBN978-1-904859-79-6.
— (2011). Debt: The First 5000 Years. Brooklyn, N.Y.: Melville House. ISBN978-1-933633-86-2. — (2011). Debt: The First 5000 Years. Brooklyn, N.Y.: Melville House. ISBN978-1-933633-86-2. — (2011). Debt: The First 5000 Years. Brooklyn, N.Y.: Melville House. ISBN978-1-933633-86-2.
— (2013). The Democracy Project: A History, a Crisis, a Movement. New York: Spiegel & Grau. ISBN9780812993561. — (2013). The Democracy Project: A History, a Crisis, a Movement. New York: Spiegel & Grau. ISBN9780812993561. — (2013). The Democracy Project: A History, a Crisis, a Movement. New York: Spiegel & Grau. ISBN9780812993561.
— (2015). The Utopia of Rules: On Technology, Stupidity, and the Secret Joys of Bureaucracy. Melville House. ISBN978-1-61219-375-5. — (2015). The Utopia of Rules: On Technology, Stupidity, and the Secret Joys of Bureaucracy. Melville House. ISBN978-1-61219-375-5. — (2015). The Utopia of Rules: On Technology, Stupidity, and the Secret Joys of Bureaucracy. Melville House. ISBN978-1-61219-375-5.
Sutton, David (2004 թ․ սեպտեմբեր). «Anthropology's Value(s): A Review of David Graeber's Toward an Anthropological Theory of Value». Anthropological Theory. 4 (3): 373–379. doi:10.1177/1463499604042818.
Guyer, Jane I. (2009 թ․ դեկտեմբեր). «On 'possibility': A response to 'How Is Anthropology Going?'». Anthropological Theory. 9 (4): 355–370. doi:10.1177/1463499609358143.