Գրեհեմ Ալեքսանդր
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Գրեհեմ Ալեքսանդր անգլ.՝ Graham Alexander | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը | ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 10, 1971(1971-10-10)[1][2] (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
Գրեհեմ Ալեքսանդր (անգլ.՝ Graham Alexander. հոկտեմբերի 10, 1971(1971-10-10)[1][2], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն Քովենթրի ), շոտլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հիմնականում խաղացել է աջ պաշտպանի կամ ետ քաշված կիսապաշտպանի դիրքում[3]։ Ներկայումս Միլտոն Քեյնս Դոնսի գլխավոր մարզիչն է։
Ալեքսանդրը դարձել է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը՝ Թոնի Ֆորդից հետո, ով պրոֆեսիոնալ խաղացողի կարգավիճակում 1000 խաղ է անցկացրել[4]։ Նա Անգլիայի ֆուտբոլիստների ցանկում երրորդն է առաջնությունում ունեցած մրցելույթների քանակով, իսկ Պրեմիեր լիգայում առավել բարձր տարիքում գոլի հեղինակ դարձածների ցանկում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը[5]։
Եղել է Scunthorpe United ակումբի սաներից։ Խաղացել է նաև «Լուտոն Թաուն»-ում, «Փրեստոն Նորթ Էնդ»-ում և Բարնլիում[6]։
Հանդես է եկել Շոտլանդիայի հավաքականում՝ չնայած այն հանգամանքին, որ ծնվել է Անգլիայում։ Ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 40 հանդիպում[7]։
2012 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ֆլիթվուդ Թաունի գլխավոր մարզիչ[8]։ Ալեքսանդրի գլխավորությամբ թիմը 2013/14 մրցաշրջանում կարողացել է Անգլիայի ֆուտբոլային երկրորդ լիգայից փոխադրվել առաջին լիգա։
Փրեստոն-ի կազմում
Բարնլի
Անհատական ձեռքբերումներ
ֆուտբոլի լիգայի 2006–07 մրցաշրջանի առաջնության լավագույն խաղացող[14]
Ֆլիթվուդ Թաուն
Սոլֆորդ Սիթի
Անհատական ձեռքբերումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեհեմ Ալեքսանդր» հոդվածին։ |