Գեորգ Վիլհելմ Պաբստ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Գեորգ Վիլհելմ Պաբստ գերմ.՝ Georg Wilhelm Pabst | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 25, 1885(1885-08-25)[1] |
Ծննդավայր | Ռոուդնիցե նադ Լաբեմ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] |
Մահացել է | մայիսի 29, 1967(1967-05-29)[2][3][4][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[5][6][7] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, դերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր |
Ամուսին | Gertrude Pabst? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Peter Pabst? և Michael Pabst? |
![]() |
Գեորգ Վիլհելմ Պաբստ (գերմ.՝ Georg Wilhelm Pabst, օգոստոսի 25, 1885(1885-08-25)[1], Ռոուդնիցե նադ Լաբեմ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - մայիսի 29, 1967(1967-05-29)[2][3][4][…], Վիեննա, Ավստրիա[5][6][7]), գերմանացի կինոռեժիսոր։
Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1905 թվականին, դրամատիկական թատրոններում, 1921 թվականից՝ կինոյում, 1923 թվականից՝ ռեժիսոր։
Ճանաչվել է «Տխուր նրբանցք» (1925) սուր սոցիալական ֆիլմով։ Ֆաշիստական վարչակարգին նախորդած տարիներին Պաբստը կապված է եղել առաջադեմ կինեմատոգրաֆիստների միջազգային շրջանակներին, եղել Գերմանիայի կինոյի միության անդամ (կազմակերպվել է 1928 թվականին), որը պրոպագանդել է հեղափոխական կինեմատոգրաֆիայի նվաճումները։ «Արևմտյան ռազմաճակատ 1918» ֆիլմով (1930) հակադրվել է այդ տարիներին գերմանական կինոյում տիրող ուղղությանը։
1931 թվականին ստեղծել է «Երեք գրոշանոց օպերա» (ըստ Բրեխտի) և «Համերաշխություն» (նվիրված ֆրանսիական և գերմանական հանքափորների պրոլետարական եղբայրությանը) ֆիլմերը։ 1933 թ. նացիստների հետապնդումից փախել է Գերմանիայից, աշխատել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, 1939 թ. տեղափոխվել Ավստրիա։ Նկարահանել է «Խեղկատակներ» (1941), «Դատավարություն» (1948), «Լռության տուն» (1950) և այլ կինոնկարներ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Վիլհելմ Պաբստ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 76)։ ![]() |
![]() | Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |