Արվիդ Թոխունց
- Հոդված
- քննարկում
Արվիդ Թոխունց | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1935(1935-06-24) (89 տարեկան) Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Myasishchev Design Bureau? |
Ալմա մատեր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Արվիդ Դրաստամատի Թոխունց (ռուս.՝ Арвид Драстаматович Тохунц, հունիսի 24, 1935(1935-06-24), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային և ռուսական ավիակոնստրուկտոր, Մյասիշև անվան փորձարարական մեքենաշինության գործարանի գլխավոր կոնստրուկտոր (1976-1981)։
Ծնվել է 1935 թվականին Բաքվում։ 1953 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի Չկալովի անվան դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը և 1959 թվականին ինքնաթիռների շինարարության ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ ավարտել այն։ Նույն թվականից աշխատել է Անդրեյ Տուպոլևի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում։ Տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճանը ստացել է 1966 թվականին։ 1967-1981 թվականներին աշխատել է Մյասիշև անվան փորձարարական մեքենաշինության գործարանում։ Եղել է աերոդինամիկայի բաժնի վարիչ, գլխավոր կոնստրուկտորի տեղակալ (1972) և գլխավոր կոնստրուկտոր (1976)։ 1981 թվականից աշխատել է Կորոլյովի անվան «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիայում։
Արվիդ Թոխունցի ղեկավարությամբ ստեղծվել է Մ-17 մակնիշի բարձունքային ինքնաթիռը (որով սահմանվել է բարձրության, արագության և արագ վերընթացի ավելի քան 25 ռեկորդ), հրթիռային բլոկների և «Էներգիա-Բուրան» հրթիռատիեզերական համալիրի բաղադրամասերի փոխադրիչ-ինքնաթիռ՝ ռազմավարական կործանիչ Մ-3-ի հենքի վրա[1]։
Բազմաթիվ տպագրված աշխատությունների և 24 գյուտի հեղինակ է։