Արշակ Զաքարյան
- Հոդված
- քննարկում
Արշակ Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1968(1968-08-08) (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1991) |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, հաղորդավար և սցենարիստ |
Աշխատավայր | Շանթ հեռուստաընկերություն |
Արշակ Զաքարյան (օգոստոսի 8, 1968(1968-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ, Շանթ հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող[1], «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար։
Արշակ Զաքարյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 8-ին, Երևանում։ Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ 1978-1984 թվականներին սովորել է Երևանի մանկական թատրոնում։ 1985-1991 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիական ֆակուլտետում։
2015 թվականին նախաձեռնել է «Օժանդակ օգնություն բանակին» համացանցային ակցիան[2][3]։
Ամուսնացած է, ունի երեք երեխա` երկու աղջիկ, մեկ տղա։