Աննա Բոշ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Աննա Բոշ ֆր.՝ Anna Boch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 10, 1848(1848-02-10)[1][2] |
Ծննդավայր | Saint-Vaast, Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Բելգիա[3] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1936(1936-02-25)[2] (88 տարեկան) կամ 1936[3] |
Մահվան վայր | Իքսել, Բրյուսել, Բելգիա և Բրյուսել, Բելգիա[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | պուանտիլիզմ, իմպրեսիոնիզմ և նեոիմպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն և դիզայն[4] |
Ուսուցիչ | Իսիդոր Վերհայդեն |
Անդամակցություն | Ընկերություն ХХ և Vie et Lumière?[5] |
Հայր | Վիկտոր Բոշ |
![]() |
Աննա Ռոզալիա Բոշ (ֆր.՝ Anna Rosalie Boch, փետրվարի 10, 1848(1848-02-10)[1][2], Saint-Vaast, Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Բելգիա[3] - փետրվարի 25, 1936(1936-02-25)[2] կամ 1936[3], Իքսել, Բրյուսել, Բելգիա և Բրյուսել, Բելգիա[3]), ֆրանսիացի և բելգիացի նկարչուհի և մեկենաս։
Աննա Բոշը հախճապակու գործարանատիրոջ, Villeroy & Boch ընկերության սեփականատերերից մեկի՝ Վիկտոր Բոշի ավագ դուստրն էր և նկարիչ Էժեն Բոշի ավագ քույրը։ Սկսել է զբաղվել գեղանկարչությամբ Իսիդոր Վերհայդենի ղեկավարությամբ, ով նրան խորհուրդ է տալիս շարունակել ուսումը Փարիզում։ 1863 թվականին Աննան գալիս է Փարիզ և ընդունվում Ժյուլիանի ակադեմիա, Թոնի Ռոբեր-Ֆլյորի դասարանը։ 1885 թվականին նա ծանոթանում է բելգիական ավանգարդիստական Les XX խմբի հիմնադիրներից մեկի՝ նկարիչ Թեո վան Ռեյսսելբերգի հետ, ով ակտիվորեն զբաղվում էր Բելգիայի և Ֆրանսիայի միջև մշակութային փոխանակության կազմակերպմամբ։
Աննա Բոշը սկզբում իր կտավները նկարել է իմպրեսիոնիստական, հետագայում հետիմպրեսիոնիստական ոճով և ընդունվել է Les XX խմբի մեջ։ 1890 թվականին նա ցուցադրեց իր աշխատանքները այդ ընկերության ցուցահանդեսում և, ցանկանալով օգնել հիվանդ նկարչին, գնել է Վինսենթ վան Գոգի Կարմիր այգու լեռը նկարը (1888 թ., Ալեքսանդր Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարան, Մոսկվա), որը անհիմն համարվում էր նկարչի կենդանության օրոք վաճառված միակ գեղանկարչական աշխատանքը[6][7]։
Եղբայր և քույր Էժեն և Աննա Բոշերն իրականացնում էին ակտիվ մեկենասական գործունեություն, նրանց առևտրական ներկայացուցիչը Les XX խմբի քարտուղար, փաստաբան Օ. Մաուսն էր։ 1890 թվականին նրանք կազմակերպում են բենեֆիս Պոլ Գոգենի պատվին։ 1891 թվականին Աննա Բոշը գնում է Վինսենթ վան Գոգի ևս մեկ կտավ (որը վաճառում է 1907 թվականին)։ Նրա գեղանկարչական հավաքածուն ընդգրկում էր Գոգենի, Ժորժ Սյորի, Պոլ Սինյակի, Ջեյմս Էնսորի վրձնի աշխատանքները։ Իքսելլում գտնվող իր տանը Ա. Բոշը բացել էր գեղարվեստի աշխարհիկ սրահ, որտեղ հաճախում էին բազմաթիվ նկարիչ ավանգարդիստներ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բոշ» հոդվածին։ |