Այշենուր Իսլամ | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Գազի համալսարան, Անկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ, Kadıköy Anadolu Lisesi? և Անկարայի համալսարան |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և գրող |
Ծննդյան օր | հունվարի 16, 1958(1958-01-16) (66 տարեկան) |
Ծննդավայր | Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Այշենուր Իսլամ (թուրքերեն՝ Ayşenur İslam, հունվարի 16, 1958(1958-01-16), Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։
Ծնվել է Մեհմեթ և Ջահիդա Իսլամների ընտանիքում։ Ուսումնասիրել է թուրքական գրականություն Անկարայի համալսարանում, այնտեղ էլ մագիստրոսի աստիճան է ստացել։ Ունի փիլիսոփայության դոկտորի աստիճան, որը ստացել է Գազի համալսարանում[1][2][3]։
Աշխատել է Անկարայի, Քըրըքքալեի և Բաշքենդի համալսարաններում[1][3]։ Գրել է 10 գիրք և շուրջ 40 հոդված[2]։
2011 թվականին Սաքարյայի մարզից ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի անդամ՝ Արդարություն և զարգացում կուսակցության կազմում[4]։
2013 թվականի դեկտեմբերի 26-ին նշանակվել է ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆաթմա Շահինին[1][5][6][7][8]։
Ամուսնացած է։ Ունի մեկ երեխա[1][3][4]։