Ալեքսեյ Դիկի
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ալեքսեյ Դիկի ռուս.՝ Алексей Денисович Диков | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12 (24), 1889 |
Ծննդավայր | Դնեպր, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1955(1955-10-01)[1][2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսեյ Դենիսովիչ Դիկի (ռուս.՝ Алексей Денисович Дикий, փետրվարի 12 (24), 1889, Դնեպր, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 1, 1955(1955-10-01)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ։ Դիկիի անվան ստուդիայի հիմնադիր և ղեկավար (1931-1936), Դրամատիկական մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր (1936-1937)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1946, 1947, 1949՝ երկու անգամ, 1950)։
Ալեքսեյ Դիկին ծնվել է 1889 թվականի փետրվարի 24-ին[3] (այլ աղբյուրներով՝ 1889 թվականի փետրվարի 25-ին[4][5]) Եկատերինոսլավում (ներկայումս՝ Դնիպրո, Ուկրաինա)՝ աղքատ գյուղացիներ Դենիս և Աննա Դիկիների ընտանիքում։ Հայրն անբուժելի հիվանդ էր, չէր կարողանում աշխատել, և ամբողջ ընտանիքին կերակրում էր մայրը, որն աշխատում էր որպես դերձակ[5]։
Վաղ մանկությունից ավագ քրոջ՝ դերասանուհի Մարիա Դիկովայի և նրա ամուսնու՝ Խարկովում գործող Ուկրաինայի երաժշտական դրամատիկական թատրոնի ռեժիսոր և անտրեպրենյոր Ալեքսեյ Սուխոդոլսկու ազդեցությամբ սկսել է հետաքրքրվել թատրոնով. վերջինիս ներկայացումներին սկսել է մասնակցել վեց տարեկանից[5][6]։ Նրա վրա մեծապես ազդել են դերասաններ Մարկ Կրոպիվնիցկին, Պանաս Սակսագանսկին, Իվան Կարպենկո-Կարին, Մարիա Զանկովեցկայան։
Ավարտել է տարրական դպրոցն ու քաղաքային չորսամյա ուսումնարանը։ 1904-1907 թվականներին սովորել է Խարկովի ռեալական ուսումնարանում։ 1907-1908 թվականներին ծառայել է Պենզայի 121-րդ հետևակային գնդում[7]։ Երիտասարդ դերասանի տաղանդը բացահայտեց Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասան Իլյա Ուրալովը՝ նրան հրավիրելով սովորել թատրոնին կից գործող ստուդիայում[6]։
1909 թվականին տեղափոխվում է Մոսկվա և սկսում հաճախել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանուհի Սոֆյա Խալյուտինայի մասնավոր դրամատիկական դասընթացներ։ Մինչև 1912 թվականը սովորում է Կոնստանտին Մարջանովի և Վախթանգ Մչեդելովի մոտ[3]։
Չգիտեմ, թե ինչով էին առաջնորդվում ինձ քննողները՝ որոշելով ռուսական թատերական դպրոց վերցնել ուկրաինական խոսվածքով ուկրաինացի երիտասարդի... բայց միայն ես ընդունվեցի և նույնիսկ որոշ ժամանակ անց ինձ ազատեցին ուսման վճարից... որն անում էին միայն այն աշակերտների համար, որոնց հետ մեծ հույսեր էին լապում։ - — Ալեքսեյ Դիկի, «Հատընտիր»[5] |
1910 թվականի օգոստոսին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի թատերախումբ, հանդես է եկել մասսայական տեսարաններում։ 1911 թվականին հաջողությամբ խաղացել է առաջին դերը՝ ծառա Միշկայի դերը «Ռևիզորում» և դատական պրիստավի (զառամյալ ծերունի) ոչ մեծ դերը «Կենդանի դիակ» պիեսում։ 1911 թվականի օգոստոսին սկսել է հաճախել թատրոնին կից գործող դրամատիկական դասընթացներին։ 1912 թվականին ստեղծվում է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 1-ին ստուդիան, որտեղ Դիկին շարունակում է իր բեմական գործունեությունը։ Նույն թվականին դառնում է Պրեչիստենկայի աշխատավորական դասընթացների բեմական կազմավորման ղեկավարը, որտեղ աշխատանքները տարվում էին 1-ին ստուդիայի ոճով[5]։ Երկու տարվա ընթացքում բեմադրել է Անտոն Չեխովի՝ մեկ արարանոց մի քանի պիես։ Աշխատել է նաև Ուրալովի անվան թատրոնի բանվորա-գյուղացիական խմբակում[6]։
1914 թվականի օգոստոսին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց նրա դերասանական կարիերան։ 1914-1917 թվականներին պրապորշչիկ կոչումով ծառայել է Ռուսական կայսերական բանակի Կովկասյան ճակատում։ Զինվորական տարիները համարում էր «անվերադարձ կորած»[4]։
1918 թվականի հունվարից հիմնականում հանդես է եկել 1-ին ստուդիայի բեմում, 1924 թվականին՝ վերակազմավորված Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոնում։ Այդ տարիներին մարմնավորել է սուր խարակտերային, չարաճճի կերպարների[6]։ Միաժամանակ փնտրել է իր ուղին ռեժիսուրայի մեջ։
1919 թվականին Մանսուրովի ստուդիայում որպես ռեժիսոր բեմադրել է Գենինգ Բերգերի «Ջրհեղեղ» ներկայացումը։ 1921 թվականին Ֆ. Շալյապինի անվան թատրոն-ստուդիայում բեմադրել է իր առաջին ինքնուրույն ներկայացումը՝ Արթուր Շնիցլերի «Կանաչ թութակը». մամուլը գովաբանել է ներկայացումը գունեղության, կրակոտության և ժամանակակից լինելու համար[6]։
1925 թվականին Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոնում բեմադրել է Եվգենի Զամյատինի «Լու»-ն, որը դարձավ նրա ռեժիսորական աշխատանքներից ամենանշանակալիներից մեկը։ Ներկայացումներ է բեմադրել նաև այլ թատրոններում՝ Ելիզավետա Տարախովսկայայի «Գտածո»-ն Մոսկվայի պատանեկան թատրոնում, Բեռնարդ Շոուի «Կապիտան Բրասբաունդի վարմունքը» Կոմեդիա թատրոնում (նախկինում՝ Կորշի)։ Լենինգրադի Ժողովրդական տան թատրոնում աշխատել է ավանգարդ նկարիչներ Նիկոլայ Ռադլովի և Արիստարխ Լենտուլովի հետ[6]։
1922-1926 թվականներին աշխատել է նաև Մոսկվայի հրեական թատրոնում, որտեղ «Տևիե-կաթնավաճառ»-ի հիման վրա բեմադրել է «Ջութակահարը տանիքում» ներկայացումը։ Աշխատել է նաև Բելառուսական ԽՍՀ-ի Հրեական ստուդիայում, որտեղ բեմադրել է Շոլոմ Ալեյխեմի «Տոնը Կասրիլովկայում»[5]։ Ներկայացումը հաջողություն ունեցավ, ճիշտ էին ցուցադրվել ազգային ձևը, լեզուն, հոգեբանական դիմանկարները։ 1928 թվականին ռեժիսորին հրավիրեցին Թել Ավիվի Հաբիմա թատրոն՝ Շոլոմ Ալեյխեմի «Ոսկի փնտրողները» և Կալդերոնի «Դավթի թագը» պիեսները բեմադրելու համար։ Պրեմիերան կայացել է 1929 թվականի մայիսի 23-ին։ Մի շարք պատճառներով Դիկին հեռացավ թատրոնի[8] ց։
1925-1926 թվականներին ի հայտ եկան Ալեքսեյ Դիկիի ռեժիսորական և դերասանական տաղանդի հիմնական գծերը՝ սերը վառ և ուժեղ բեմական գույների, աչք ծակող բեմական պատկերի, դերասանական կերպարների մեծածավալության և մասշտաբայնության նկատմամբ։ Դիկիի արվեստը երբեմն հակվում էր դեպի խեղկատակային զավեշտականություն և ցասկոտ երգիծանք[9]։
1925-1928 թվականներին Մեծ թատրոնում բեմադրել է օպերաներ և բալետներ։ 1927-1928 թվականներին եղել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1928 թվականին Մոսկվայի հեղափոխական թատրոնում բեմադրել է Ալեքսեյ Ֆայկոյի «Պորտֆելով մարդը» պիեսը։ 1929-1930 թվականներին կրկին եղել է Լենինգրադի ժողովրդական տան թատրոնի ռեժիսորը։ 1931 թվականին ղեկավարել է Սվերդլովսկի դրամատիկական թատրոնը, որտեղ բեմադրել է Ալեքսանդր Աֆինոգենովի «Վախը» պիեսը։
1931 թվականին Գիտնականների տանը կից ստեղծել և ղեկավարել է թատերական-գրական արվեստանոց, որը հետագայում ստացել է «Դիկիի ստուդիա» անվանումը[3]։ Այստեղ ծավալել է ռեժիսորական և մանկավարժական գործունեություն՝ մասնավորապես բեմադրել է «Մցենսկու գավառի լեդի Մակբեթը» ներկայացումը, որը բարձր է գնահատել խորհրդային մամուլը[6]։ Զուգահեռաբար 1932-1936 թվականներին եղել է Պրոֆեսիոնալ միությունների համամիութեանակն կենտրոնական միության անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1936 թվականի սկզբին Դիկիի ստուդիան փակվել է։
1936 թվականի մարտի 26-ին նշանակվել է Մ. Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ նրա հետ միասին եկել են մի խումբ երիտասարդ դերասաններ՝ իր նախկին ստուդիայի սաներից։ Թատրոնի պատմության մեջ մեծ իրադարձություն էր 1937 թվականի հունիսին բեմադրված «Քաղքենին»[10]։ Նվիրված լինելով Մաքսիմ Գորկու մահվան տարելիցին՝ ներկայացումը սկզբում քննադատաբար ընդունվեց՝ ինչպես բեմադրման գաղափարի, այնպես էլ մի շարք դերասանների առումով։ Նույն թվականի օգոստոսի 23-ին կայացավ ներկայացման թարմացված տարբերակը՝ մասնակիորեն փոփոխված դերասանական կազմով[11]։
1937 թվականի օգոստոսի 17-ին Ալեքսեյ Դիկին ձերբակալվեց, իսկ 1938 թվականի սեպտեմբերի 2-ին ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի հատուկ ժողովով Հոդված 58-ով դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման։ Պատիժը կրելու համար ուղարկվեց ՆԳԺԿ-ի Ուսոլսկու ուղղիչ-աշխատանքային ճամբար։ Առանց ղեկավար մնացած երիտասարդ դերասանները որոշեցին պահպանել իրենց թատերախումբը և գրեթե նույն կազմով մեկնեցին Տաջիկական ԽՍՀ-ի Ստալինաբադ քաղաք, որտեղ հիմնեցին Վ. Մայակովսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը։
1941 թվականի օգոստոսի 28-ին «Դիկիի գործը» կասեցվեց[12]։ Վերջինս վերադարձավ Մոսկվա և ընդգրկվեց Ե. Վախթանգովի անվան թատրոնի թատերախումբ։ Նույն թվականի նոյեմբերին թատրոնի հետ տարհանվեց Օմսկ, որտեղ 1942 թվականին խաղաց իր լավագույն դերերից մեկը՝ գեներալ Գորլովի դերը «Ռազմաճակատ» ներկայացման մեջ։
1943 թվականից ակտիվորեն նկարահանվել է կինոյում։ «Կուտուզով» և «Ադմիրալ Նախիմով» ֆիլմերում խաղացած գլխավոր դերերի համար արժանացել է Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակների։ Իոսիֆ Ստալինի դերակատարումը «Երրորդ հարված» (1948) և «Ստալինգրադի ճակատամարտ» (1949) ֆիլմերում արժանացել է Ստալինի հավանությանը և բարձր պարգևների արժանացել։
1944 թվականին Դիկին նշանակվել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից գործող կինեմատոգրաֆիայի գծով կոմիտեի գեղարվեստական խորհրդի անդամ[6]։ Նույն թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Փոքր թատրոն, որտեղ աշխատել է մինչև 1952 թվականը։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն։
Ծավալել է մանկավարժական գործունեություն։ 1948 թվականից՝ Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի պրոֆեսոր։ Գրել է «Պատմություն թատերական պատանեկության մասին» հուշեր (հրատարակվել է 1957 թվականին)[14] և թատերական արվեստի մասին բազմաթիվ հոդվածներ։
Ալեքսեյ Դիկին մահացել է 1955 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Հոկտեմբերի 5-ին կայացել է քաղաքացիական հոգեհանգիստը և թաղումը Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2)[5]։
Առաջին կինը՝ դերասանուհի Եկատերինա Կորնակովան է (1895-1956), Դիկիից հեռացել է ինժեներ Բորիս Բրինների մոտ, որը ամերիկյան հայտնի դերասան Յուլ Բրինների հայրն է[15]։
Երկրորդ կինը՝ բալետի պարուհի Ալեքսանդր Դիկայան է (օրիորդական ազգանունը՝ Բորովիտինովա)[16]։ Կինն ու զոքանչը դերասանի հետ թաղված են միևնույն գերեզմանոցում։
Մոսկվայում ռեժիսորի անունն են կրում՝
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1910 | Լև Տոլստոյ | Կենդանի դիակ | դատական պրիստավ |
1911 | Նիկոլայ Գոգոլ | Ռևիզոր | Միշկա |
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1911 | Մաքսիմ Գորկի | Հատակում | Ալյոշկա |
1912 | Իվան Տուրգենև | Գավառացի կինը | Միշա |
1913 | Հերման Հեյերմանս | «Հույսի» վախճանը | Բարենդ |
1917 | Անտոն Չեխով | Բալենու այգին | Եպիխոդով |
1917 | Անտոն Չեխով | Իվանով | Լվով |
1919 | Չարլզ Դիքենս | Ծղրիդն օջախի ետևում | Ջոն Փիրիբինգլ |
1921 | Յուհան Ավգուստ Ստրինդբերգ | Էրիկ XIV | դուքս Յոհան |
1924 | Նիկոլայ Լեսկով | Մսխիչը | Մոլչանով |
1925 | Նիկոլայ Լեսկով | Լու | Մատվեյ Պլատով |
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1941 | Գերհարդ Հաուպտման | Արևածագից առաջ | Մատիաս Կլաուզեն |
1942 | Ալեքսանդր Կոռնեյչուկ | Ռազմաճակատ | գեներալ Գորլով |
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1948 | Ալեքսանդր Օստրովսկի | Եկամտաբեր տեղ | Դոսուժև |
1948 | Արկադի Պերվենցև | Հարավային հանգույց | Իոսիֆ Ստալին |
1949 | Մաքսիմ Գորկի | Քաղքենին | Տետերև |
1949 | Նիկոլայ Վիրտա | Դատապարտվածների դավադրությունը | Կոստա Վարա |
1949 | Վսևոլոդ Վիշնևսկի | Անմոռանալի 1919-ը | Իոսիֆ Ստալին |
1951 | Լև Տոլստոյ | Կենդանի դիակ | Արտեմև |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1921 | Արթուր Շնիցլեր | Կանաչ թութակ |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1923 | Կառլո Կոլլոդի | Պինոկիո |
1924 | Ելիզավետա Տարախովսկայա | Գտածո |
Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Բեռնարդ Շոու | Կապիտան Բրասբաունդի վարմունքը |
Լյուդվիգ Ֆուլդա | Էշի ստվերը |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1923 | Ջոն Սինգ | Հերոսը |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1925 | Նիկոլայ Լեսկով | Լու |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
Պանտելեյմոն Ռոմանով (Նիկոլայ Ռադլովի հետ համատեղ) | Երկրաշարժ | |
1925 | Պյոտր Տրիոդին (Արիստարխ Լենտուլովի հետ համատեղ) | «Ստեպան Ռազին» օպերա |
1930 | Վսևոլոդ Վիշնևսկի | Первая Конная |
Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Շոլոմ Ալեյխեմ | Ջութակահարը տանիքին |
Շոլոմ Ալեյխեմ | Տոն Կասրիլովկայում |
Տարի | Հեղինակ | Օպերա/բալետ |
---|---|---|
1925 | Պյոտր Տրիոդին | Ստեպան Ռազին |
1927 | Սերգեյ Պրոկոֆև | Սեր առ երեք նարինջները |
1928 | Ռեյնգոլդ Գլիեր | Կարմիր կակաչ |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1928 | Ալեքսեյ Ֆայկո | Պորտֆելով մարդը[20] |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1928 | Ալեքսանդր Աֆինոգենով | Վախ |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1931 | Նիկոլայ Լեսկով | Մցենսկու գավառի լեդի Մակբեթը |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1932 | Ֆրիդրիխ Վոլֆ | Նավաստիները Կաթարոյից |
1933 | Իվան Միկիտենկո | Մեր երկրի աղջիկները |
1933 | Կոնստանտին Ֆինն | Բարբաջանք |
1934 | Միգել դե Սերվանտես (Ալեքսանդր Օստրովսկու թարգմանությամբ) | Միջախաղ |
1935 | Միխայիլ Սվետլով | Խորը պրովինցիա |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1936 | Ֆրիդրիխ Վոլֆ | Նավաստիները Կաթարոյից |
1937 | Վլադիմիր Կիրշոն | Մեծ օր |
1937 | Ալեքսանդր Պուշկին | Պուշկինյան ներկայացում |
1937 | Մաքսիմ Գորկի | Քաղքենի |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1941 | Ալեքսանդր Ռժեշևսկի Միխայիլ Կաց | Օլեկո Դունդիչ |
1941 | Կոնստանտին Սիմոնով | Ռուս մարդիկ |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1936 | Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին | Տարելկինի մահը |
1946 | Մաքսիմ Գորկի | Քաղքենի |
1948 | Անատոլի Սոֆրոնով | Մոսկովյան բնավորություն |
1950 | Ալեքսանդր Կոռնեյչուկ | Բռնչենու պուրակ |
1950 | Գեորգի Մդիվանի | Բարի կամքի մարդիկ |
1951 | Վալենտին Օվեչկին | Նաստյա Կոլոսովա |
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1953 | Միխայիլ Սալտիկով-Շչեդրին | Ստվերներ[21] |
Ալեքսանդր Օստրովսկի | Ջերմ սիրտ |
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1919 | Чем ты был? | Իվան Սոտի |
1921 | Անդրեյ Գուդոկ | Անդրեյ Գուդոկ |
1934 | Ձկնորսների ապստամբությունը | Կեդենեկ |
1941 | Մարտական կինոժողովածու №6 («Ատելություն» նորավեպ) | ծեր |
1943 | Կուտուզով | Կուտուզով |
1946 | Ադմիրալ Նախիմով | Նախիմով |
1947 | Պիրոգով | Նախիմով |
1947 | Շարքային Ալեքսանդր Մատրոսով | Ստալին |
1948 | Երրորդ հարված | Ստալին |
1948 | Պատմություն իսկական մարդու մասին | Վասիլի Վասիլևիչ |
1949 | Ստալինգրադի ճակատամարտ | Ստալին |
1949 | Փոքր թատրոնը և նրա վարպետները | կամեո |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Դիկի» հոդվածին։ |
|