Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Մոսկվա, Վոզդվիժենկա փողոց)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Достоевскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկուն։ Քանդակի հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը։ Տեղադրվել է Վոզդվիժենկա փողոցում` Ռուսաստանի պետական գրադարանի մոտ։
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան | |
---|---|
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Ալեքսանդր Ռուկավիշնիկով |
Ճարտարապետ | Mikhail Posokhin? |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Statue of Fyodor Dostoyevsky in Moscow Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
Հուշարձանը տեղադրելու գաղափարը հայտնվել է Մոսկվայի 850-ամյակի տոնակատարությունից առաջ։
Նախագծի հեղինակներն են հայտնի վարպետներ` քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը, ճարտարապետներ Միխայիլ Պոսոխինը, Ա. Գ. Կոչեկովսկին և Ա. Ս. Շարովը։ Որոշվել է հուշարձանը տեղադրել Ռուսաստանի պետական գրադարանի շենքի առջև։
Հուշարձանը բացվել է 1997 թվականին։
Հուշարձանի նկարագրություն
Հուշարձանը պատկերում է նստարանին նստած Ֆեոդոր Դոստոևսկուն։ Գրողն ինչ-որ բանի մասին խոր մտածմունքի մեջ է, նրա կեցվածքն անհարմար է, դեմքի արտահայտության մեջ կարելի է որսալ անելանելիության և տխրության զգացում։
Քանդակը ձուլված է բրոնզից և գտնվում է անսովոր ձևի գրանիտե պատվանդանի վրա։ Պատվանդանի ճակատային մասում փորագրվոծ է «ԴՈՍՏՈԵՎՍԿԻ» մակագրությունը, իսկ հետևի մասում Նևայի խորաքանդակային պատկերն է Սանկտ Պետերբուրգում։
Ընկալում
Գրողի զբաղեցրած անսովոր կեցվածքի պատճառով, կոթողը ժողովրդի կողմից ստացել է «ռուսական թութքի հուշարձան» անվանումը կամ` «ընդունելություն պրոկտոլոգի մոտ»[1][2]։
Հեղինակը` Ա. Ռուկավիշնիկովը, այսպես է մեկնաբանում իր ստեղծագործության ծաղրական մականունը.
Դե ինչ, ըստ իս` լավ է։ Դա բնութագրում է բնակիչների դաստիարակվածությունը։ - «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցից |
2006 թվականին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ևս բացվել է Դոստոևսկու հուշարձան, որի հեղինակը նույնպես Ալեքսանդր Ռուկավիշնիկովն է։ Քանդակը կոչել են մոսկովյան հուշարձանի «կրտսեր եղբայր», սակայն այն շատ ավելի համեստ տեսք ունի, քան գրադարանի մոտի հուշարձանը[3][4]։
Պատկերասրահ
- Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձանը Ռուսաստանի պետական գրադարանի շենքի մոտ
- Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձանը ձմռանը
Ծանոթագրություններ
Գրականություն
- Вострыев, М.И., Шокарев С.Ю. Вся Москва от А до Я. Энциклопедия. — М.: Алгоритм, 2011. — 1064 с. — ISBN 978-5-4320-0001-9