Ֆեդոն Գիզիկիս
Ֆեդոն Գիզիկիս (հուն․՝ Φαίδων Γκιζίκης, հունիսի 16, 1917[1], Վոլոս[2] - հուլիսի 26, 1999, Աթենք, Հունաստան), հույն ռազմական և պետական գործիչ,1967-1974 թվականներին «Սև գնդապետների» խունտայի անդամ, Հունաստանի նախագահը 1973-1974 թվականներին։
Ֆեդոն Գիզիկիս | |
Կուսակցություն՝ | անհայտ |
---|---|
Կրթություն՝ | Hellenic Military Academy? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 16, 1917[1] |
Ծննդավայր | Վոլոս[2] |
Վախճանի օր | հուլիսի 26, 1999 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կենսագրություն
1939 թվականին Գիզիկիսն ավարտել է հունական ռազմական ակադեմիան[3]։ 1940 թվականին Ալբանիայի ճակատում մարտնչել է իտալացիների հետ։ Մասնակցել է 1946-1949 թվականների Հունական քաղաքացիական պատերազմին՝ կառավարության կողմից։ 1968 թվականին գնդապետ Գիզիկիսը եղել է Աթենքի ռազմական կառավարիչ[4][5]։ 1971 թվականին Գիզիկիսը բարձր պաշտոն է զբաղեցրել Հունաստանի ցամաքային զորքերում։ 1973 թվականին նշանակվել է 1-ին հունական բանակի հրամանատար[6]։
1973 թվականի նոյեմբերին Գեորգիոս Պապադոպուլոսին իշխանությունից հեռացնելուց հետո հունտայի նոր ղեկավար Դիմիտրիոս Իոաննիդիսը՝ Գիզիկիսի ընկերն ու նրա հայրենակիցը (Էպիրից), նրան նշանակել Է Հունաստանի նոր նախագահ։ 1974 թվականին Կիպրոսում հեղաշրջման տապալումից հետո քաղաքական ճգնաժամի ժամանակ Գիզիկիսը հանդիպել է հույն առաջատար քաղաքական գործիչների հետ, որից հետո որոշում է կայացրել իշխանությունից հեռացնել Իոաննիդիսին և նոր վարչապետ նշանակել Կարամանլիսին դրանից մի քանի ամիս անց Գիզիկիսը հրաժարական տվեց (նոր նախագահ դարձավ Միխայիլ Ստասինոպուլոսը)։
Ապրել է մենակ, մահացել է գրեթե աղքատության մեջ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Richard Clogg (1999-08-05). «Obituary: General Phaedon Gizikis» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին.
- Harris M. Lentz Heads of States and Governments. — McFarland, 1994. — С. 322. — ISBN 0899509266