Միջին գերմանական բարբառներՀարավային գերմանական բարբառներ
Վերին գերմաներենի բարբառներ, գտնվել են Բենրաթյան գծից (գերմ.՝ Benrather Linie ) հարավ (առանձնացած Ուրդինգեր գծից (գերմ.՝ Uerdinger Linie)) և տարածվել միջին և վերին գերմաներենի ենթաբարբառների մեջ։ Դրանք ընդգրկել են գերմաներեն լեզվատարածքի ավելի բարձր հատվածում ընկած տարածքային լեզվաբազմազանությունը և հանդես են եկել որպես երկրորդ կամ (հին) վերին գերմաներենի բաղաձայնների առանձին խմբերի տեղաշարժման, մասնակի կամ ամբողջական իրականացված, ընդհանուր բնութագիր։
Ընդհանուր գործածական կարճ անվանումը «վերին գերմաներեն», կարող է թեթևակի թյուրըմբռնման տանել, քանի որ հողորդակցվողների մեծ մասի համար այն համազոր է «Ստանդարտ գերմաներենին» (գերմ.՝ Standarddeutsch) կամ «Գրական գերմաներենին»։ Այս հոդվածում վերին գերմաներենը գործածվել է գերմանական լեզվատարածքի ավելի բարձր հատվածում ընկած շրջանային լեզվաբազմազանության իմաստով, որը պատմականորեն դիտարկվել է նեղ բարբառային կոնտինումի մեջ՝ դրանից հյուսիս ընկած տարածքային լեզվաբազմազանությունը (Նիդերզեքսիշ (գերմ.՝ Niedersächsisch) և Նիդերֆղենքիշ (գերմ.՝ Niederfränkisch)) և ավելի ցածրադիր վայրերում գտնվող լեզվատարածքները։
Շատ լեզուներ, որոնք առաջացել են վերին գերմաներենի բարբառներից, պատկանում են Ստանդարտ գերմաներենին (հիմնականում պարզապես «Գերմաներեն» կամ «Գրական գերմաներեն»), Յիդիշյան և Լյուքսեմբերգյան գերմաներենին։ Ներկայիս վերին գերմաներեն գրական լեզուն առաջացել է գրքի տպագրման հայտնաբերումից 500 տարի անց։ Որպես պաշտոնական և դպրոցում դասավանդվող լեզու առանձնացել է զարգացող խոսակցական գերմանական բարբառներից։
«Վերին» տերմինը Վերին գերմանական բարբառներ արտահայտության մեջ վերաբերում է միջին և հարավային գերմանական լեզվատարածքների բարձր լեռնային շրջանների բարբառներին, ի հակադրություն «ստորին» տերմինի, որը վերաբերում է գերմանական բարբառային լեզվատարածքներից դեպի հյուսիս ընկած ավելի խորը, հարթավայրային շրջաններին։ Այս հասկացությունները ձևավորվել են 15-րդ դարում վերին գերմաներենից նիդեռլանդերեն թարգմանելիս. վերին գերմաներենը առաջին անգամ 1440 թվականին՝ «Մեր հովիտներում թաքնված» Uut hoghen duutsche ghetransfereert, իսկ ստորին գերմաներենը առաջին անգամ 1457 թվականին՝ «vanden hooghen duutsche int neder duutsche»[2]:
Deutsch բառը ստուգաբանորեն նշանակել է Ժողովրդին պատկանող, ժողովրդական և, ի հակադրություն ազգային ածականների, ցույց է տալիս նախ և առաջ մի լեզու, որից ավելի ուշ ածանցվել է անվանումը լեզվակրի համար և բնակեցված տարածքից. լատիներենտերմինը theodiscus առաջին անգամ ի հայտ է եկել 786 թվականին, ինչպես հաղորդել է Օստիայի պապական նունթիուս Գեորգը (գերմ.՝ Nuntius Georg von Ostia ) պապ Հադրիան Առաջինին (գերմ.՝ Papst Hadrian I) Անգլիայի երկու հավաքների մասին։ Ընդ որում, որոշումները ինչպես լատիներեն, այնպես էլ ժողովրդական լեզվով (լատիներեն և թեոդիս (գերմ.՝ latine und theodisce)) են հրապարակվել, որ բոլորը կարողանային հասկանալ, ապա նաև հաղորդվել է հին անգլերենի, այլ կերպ անգլոսաքսոնական տարբերակի մասին։ 813 թվականին Կարլ Մեծը հանձնարարել է հոգևորականներին ոչ միայն լատիներեն քարոզել, այլ նաև րուստիք ռոմանական լեզվով (գերմ.՝ rusticam Romanam linguam), գիտական լեզվում theodiscus բառը համապատասխանում է արևմտաֆրեներենի theodisk ածականին՝ ժողովրդին պատկանող, աստվածային ժողովուրդ։
Մինչև 15-րդ դարը գերմաներեն լեզու տերմինը հին ֆրանսերենում գործածվել էր tiedeis, tieis, tiois հասկացություններով, ֆլեմերենում՝ dietsch, այստեղից էլ նիդերլանդերենում անգլերեն Dutch տերմինը։ 9-րդ դարի վերջին առաջացել է լատիներեն teutonicus տերմինը, որը դրվել է theodiscus բառի կողքին։ Մինչ այսօր պահպանվել է լատիներեն tedesco եզրույթը։
8-րդ դարի հին վերին գերմաներենի նշագրությունը պատկանել է ավելի վաղ հաստատված վերին գերմաներեն լեզվին։
Մոտ 1200 թվականին շվաբերեն տարբերակից առանձնացած միջին վերին գերմաներենը համարվել է որպես բանաստեղծական լեզու բարձրադիր շրջաններից մինչև հյուսիսային գերմանական տարածքներ։
Վաղ արդի ժամանակներում ժամանակակից վերին գերմաներենը զարգացել է արևելյան միջին գերմաներենի, արևելյան ֆրանկերենի և բավարիական կայսերական լեզվի հիմունքներով որպես բարձրադիր գրավոր լեզու, որը հաստատվել է մինչև 17-րդ դարը Հյուսիսային Գերմանիայում (արտամղելով հնացած ստորին գերմաներենը), մինչև 18-րդ դարը՝ ամբողջ ներկայիս լեզվատարածքում։
Վերին գերմաներենը բաժանվել է հետևյալ դարաշրջանների.
1. Հին վերին գերմաներեն (Հվգ) 750-1050
2. Միջին վերին գերմաներեն (Մվգ) 1050-1350
3. Վաղ նոր վերին գերմաներեն (Վնվգ) 1350-1600/1650
4. Նոր վերին գերմաներեն (Նվգ) 1650/1700- արդի ժամանակներ։
Թվագրումը ընկալվել է որպես մոտավոր արժեք։ 750 թվականը համարվել է հին վերին գերմաներենի միայն ենթադրյալ սկիզբը, քանի որ մինչայժմյա հետազոտությունների մակարդակով հին հայտնի գրավոր լեզվաղբյուրը 8-րդ դարի երկրորդ կեսերին տեղայնացված էր, օրինակ՝ Աբրոգանս նշագրությունը (գերմ.՝ Abrogans-Glossar) (միջին լատինական-հին վերին գերմաներենի նշագրությունը) թվագրվում է մոտավորապես 770 թվականին[3]։ Առանձին դարաշրջանների միջև անցումը շատ սահուն է եղել. լեզվափոփոխությունը կատարվել է տարբեր մակարդակներով և հավասարաչափ չէ տեղի ունեցել տարբեր լեզվատարածքներում։
Վերին գերմանական լեզուների տարբեր տարատեսակներ խիստ առանձնացել են։ Հաճախ միայն հարևան տարատեսակներն են փոխադարձաբար հասկացվել։ Հաճախ առանձնացված տարատեսակով խոսողը իր սեփական բարբառով չի կարող իր միտքը բացատրել (Շարունակականության մեջ (գերմ.՝ Kontinuum)) , այլ պետք է օգտվի, այսպես կոչված, ծածկալեզվից։
Վերին գերմանական տարատեսակները բաղաձայնների առանձին խմբերի տեղաշարժումից տարբեր ծավալի են հասել, միայն բավարիական, օրինակ՝ Տիրոլյան ամենաբարձր և բարձր ալեմանական բարբառներում կատարվել է ամբողջական բաղաձայնների տեղաշարժ, սակայն վերին գերմանական տարատեսակների մեծ մասում՝ միայն մասամբ, մինչև իսկ հասնելով արևելաբերգյան բարբառի ծայրահեղության, որը միայն ik մասնիկից փոխվել է ich մասնիկի, մինչև իսկ հյուսիսային maken բառից՝ machen, որը Իսոգլոսի (գերմ.՝ Isoglosse) հատվածում է գտնվում (Բենրաթյան գիծ (գերմ.՝ Benrather Linie)) և այդտեղից էլ կարելի էր դասակարգել ցածր ֆրենկերեն բարբառները։ Առանձնապես արևմտակենտրոնական Գերմանիայում վերին գերմաներենի բաղաձայնների առանձին խմբերի տեղաշարժման հետևանքով բազմիցս դասակարգվել է հարավի դեմ աճող մեծ ազդեցությամբ (Հռենոսյան մասեր)։ Սրա պատճառը գերմանական բարբառային կոնտինումն է, որում բարբառները տեղից տեղ հաջորդաբար փոխվում են, առաջին հայացքից փոփոխությունները հնարավոր չէ նկատել։ Ավելացող հեռավորությամբ են պայմանավորված տարբերությունները։ Այսպիսով, չկա ընդունված բարբառային սահման վերին և ստորին գերմանական բարբառների միջև։
Միջին գերմանական լեզուներ և բարբառներ
Արևմտակենտրոնական լեզուներ (տես նաև՝ ֆրենկերեն լեզուներ)
Միջին ֆրենկերեն (Րիփուարերեն, մոզելֆրենկերեն, լյուքսեմբուրգերեն (գերմ.՝ Ripuarisch, Moselfränkisch, Luxemburgisch))
Rudolf Ernst Keller: Գերմանական բարբառներ։ Հնչյունաբանություն և ձևաբանություն։ Ընտրված տեքստեր։ Manchester University Press, Manchester 1961, Nachdruck 1979.
Werner König: dtv-Atlas zur deutschen Sprache. Tafeln und Texte. Mit Mundartkarten. dtv, München 1978, ISBN 3-423-03025-9, բազմաքանակ վերահրատարակչություն։
Charles V. J. Russ (Hrsg.): Ժամանակակից գերմաներենի բարբառներ։ Routledge, London 1990.
Peter Wiesinger: Die Einteilung der deutschen Dialekte. In: Werner Besch u. a.: Բարբառագիտություն։ Ձեռնարկ գերմանական և ընդհանուր բարբառագիտության մասին. de Gruyter, Berlin/New York 1983 (HSK 1), S. 807–900.