Ջունգլիների գիրքը (ֆիլմ, 2016)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջունգլիների գիրքը (այլ կիրառումներ)
«Ջունգլիների գիրքը» (անգլ.՝ The Jungle Book), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ (հագեցած համակարգչային անիմացիոն տարրերով), որի սցենարիստը Ջաստին Մարքսն է[20][21], իսկ ռեժիսորը` Ջոն Ֆավրոն։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 7-ին։ Կիպլինգի Walt Disney Pictures համանուն ստեղծագործության չորրորդ էկրանացումն է։
2017 թվականին ֆիլմը դարձավ Օսկարակիր` «Լավագույն տեսական էֆեկտներ» անվանակարգմամբ։
Սյուժե
Մաուգլին մեծացել է ջունգլիներում, նրան դաստիարակել է գայլերի ոհմակը, և նա չի ուզում հեռանալ այդտեղից։ Բայց հայտնվում է նրա դաժան և անխիղճ թշնամին` վագր Շերխանը, որը երդվել է ոչնչացնել մարդու զավակին, մինչև նրա որսորդ դառնալը։ Ամբողջ ընտանիքին վտանգի չենթարկելու համար, տղան որոշում է թողնել գայլ-մոր հարմարավետ որջը, հրաժեշտ տալ իր չորքոտանի եղբայրներին և մեկնել ճանապարհորդության։ Նրա ուսուցիչ Բագիռան պատրաստ է իր որդեգրին ուղեկցել մինչև այն գյուղը, որտեղ մարդիկ են ապրում։ Տղան հրաժարվում է ենթարկվել հովազին, համարելով, որ ինքն իր մասին կարող է հոգալ։ Միայն թե Մաուգլին դեռևս այնքան փորձառու չէ, որպեսզի պայքարի ջունգլիներում իրեն սպասվող վտանգների դեմ. Նա դեռ շատ բան ունի սովորելու։ Առջևում նրան սպասում է նենգ օձ Կաայի հետ հանդիպումը, նա լավ ժամանակ է անց կացնում խորամանկ և խաբեբա Բալուի հետ, կապիկները նրան առևանգում են և տանում իրենց թագավոր Լուիի մոտ։ Շերխանի հետ ունեցած որոշիչ մարտում Մաուգլին հոգով արիանում է և համոզվում, որ ջունգլիների Կանոնը անփոփոխ ճշմարտություն է, որն օգնում է ողջ մնալ։
Հետաքրքիր փաստեր
- Այս ֆիլմում, ինչպես նաև 1967 թվականին նկարահանված մուլտֆիլմում, Կաան բացասական կերպար է։ Այդուհանդերձ Կաան, ի տարբերություն գրքի, էգ է, իսկ Բագիռան, ըստ գրքի (և ի տարբերություն սովետական էկրանացման), արու է։
- Մի քանի երգերի երաժշտություններ վերցված են 1967 թվականին նկարահանված համանուն մուլտֆիլմից։
Դերերում և նրանց կրկնօրինակողները
- Նիլ Սեթի - Մաուգլի (ռուսական կրկնօրինակման մեջ` Անդրեյ Յանայտ)[22][23]
- Ռիտեշ Ռաջան - Մաուգլիի հայրը (մարդ)
Կենդանիների դերերը հնչեցնում են.
- Բիլ Մյուրեյ - Բալու (ռուսական կրկնօրինակման մեջ` Ալեքսեյ Վայտյուկ)[24][25]
- Բեն Քինգսլի - Բագիրա (ռուսական կրկնօրինակման մեջ` Վլադիմիր Լևաշով)[26][27]
- Քրիստոֆեր Ուոքեն - Լուի թագավոր(ռուսական կրկնօրինակման մեջ` Անդրեյ Դավթյան)[28][29]
- Իդրիս Էլբա - Շերխան (ռուսական կրկնօրինակման մեջ` Վլադիմիր Անտոնիկ)[30][31]
- Սքարլեթ Յոհանսոն - Կաա (ռուսական կրկնօրինակման մեջ` Տատյանա Շիտով)[32][33]
- Ջոնկառլո Էսպոզիտո - Աքելա (ռուսական կրկնօրինակման մեջ` Դմիտրի Պոլյոնովսկի)[28][29]
- Լյուպիտա Նիոնգո - Ռակշա (ռուսական կրկնօրինակման մեջ` Արզու Սուլեյմանովա)[32][33]
Քննադատություն
Քննադատների կողմից մեծ մասամբ դրական արձագանքներ է ստացել։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգլիների գիրքը (ֆիլմ, 2016)» հոդվածին։ |