Ջուզեպպե Մանգո
Ջուզեպպե Մանգո (իտալ.՝ Giuseppe Mango, նոյեմբերի 6, 1954[1], Լագոնեգրո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա - դեկտեմբերի 7, 2014, Պոլիկորո, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա), իտալացի երաժիշտ, բանաստեղծ և կոմպոզիտոր, նաև հայտնի է «Մանգո» անունով (իտալ.՝ Mango)։ Ստացել է համաեվրոպական ճանաչում 1987 թվականին հիթ դարձած «Bella d'estate» երգի թողարկումից հետո։
Ջուզեպպե Մանգո | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Giuseppe Mango և իտալ.՝ Pino Mango |
Նաև հայտնի է որպես | Mango |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1954[1] Լագոնեգրո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Մահացել է | դեկտեմբերի 7, 2014 (60 տարեկան) Պոլիկորո, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա |
Ժանրեր | Էթնիկ երաժշտություն[2], ժամանակակից ժողովրդական երաժշտություն և փոփ ռոք[3] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ, բանաստեղծ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Laura Valente? |
Կայք | mango.it |
Giuseppe Mango Վիքիպահեստում |
Սկիզբ
Ջուզեպպեն ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 6-ին Իտալիայի հարավում գտնվող Լագոնեգրո քաղաքում։ Նա սկսել է երգել բավական վաղ, իսկ յոթ տարեկանում արդեն հանդես է եկել տարբեր տեղական խմբերի հետ։ Մանգոն եղել է տարբեր երաժշտական ժանրերի երկրպագու (բլյուզից մինչև հարդ ռոք)։ Երիտասարդ տարիքում նրա ֆավորիտները եղել են Led Zeppelin-ը, Deep Purple-ը, Արետա Ֆրանկլինը և Փիթեր Գեբրիելը։ Ջուզեպպեն բարձրագույն կրթություն է ստացել սոցիոլոգիայի ոլորտում Սալեռնոյի համալսարանում և շուտով սկսել է երգերի տեքստեր գրել։
Պինո Մանգո կեղծանվամբ
1975 թվականին Ջուզեպպեն մեկնել է Հռոմ՝ ձայնագրելու իր առաջին ալբոմը։ 1976 թվականի հոկտեմբերին Սիլվանո Դի Աուրիայի ղեկավարությամբ և RCA Մանգոյի մասնակցությամբ թողարկվել է «Իմ տաք ընկերուհին» («La mia ragazza è un gran caldo») ալբոմը։ Այս ալբոմի երկու երգերը գրավել են իտալացի երգչուհի Փաթի Պրավոյի ուշադրությունը, որը որոշել է դրանք ներառել իր ալբոմում։ Երգերից մեկի անունը փոխվել է։ Մանգոյի երգերը նույնպես գրավել են երգչուհի Միա Մարտինիի ուշադրությունը։ Վերջինս դրանց մի մասն ավելացրել է իր «Che vuoi che sia... se t'ho aspettato tanto» ալբոմում։
1977 թվականին ձայնապնակում «Numero Uno» լեյբլի մասնակցությամբ թողարկվել են Մանգոյի՝ նախկինում չհրապարակված երգերը։ 1979 թվականին թողարկվել է «Արլեկին» ալբոմը, որտեղ երգչի եղբայրը՝ Արմանդո Մանգոն, հանդես է եկել որպես հեղինակ և երաժիշտ։ 1982 թվականին Fonit CETRA ստուդիայում թողարկվել է «È pericoloso sporgersi» («Վտանգավոր գերլարում») ալբոմը։
1985 թվականին Սան Ռեմոյի փառատոնում երգիչը քննադատների կողմից մրցանակ է ստացել «Il viaggio» երգի համար, թեև չի հասել եզրափակիչ։ 1987 թվականին Մանգոն Սան Ռեմոյում առանց մեծ հաջողության ներկայացրել է «Dal cuore in poi» երգը։
Սակայն Եվրոպայում իսկական շլյագեր է դարձել «Bella d'estate»-ը, որը փառատոնի ժամանակ լույս է տեսել Լուչո Դալլայի հետ ձայնասկավառակի վրա, այն վաճառվել է 350 000 օրինակով։
1998 թվականին մանգոն Սան Ռեմոյում կատարել է «Luce» երգը։ 2000 թվականին նա փառատոնում կրկին հանդես է եկել «Fare l'amore» երգով, որը գրել է Միետտայի հետ միասին։ 2007 թվականին Մանգոն կրկին մասնակցել է Սան Ռեմոյի փառատոնին և զբաղեցրել 5-րդ տեղը «Chissà se nevica» երգով[4], որը նա դուետ է կատարել իր կնոջ՝ Լաուրա Վալենտեի հետ[5]։
Անձնական կյանք
2004 թվականին Մանգոն ամուսնացել է Լաուրա Վալենտեի հետ, ում հետ հանդիպում էր 1985 թվականից։ Ամուսինները երկու երեխա են ունեցել՝ որդին՝ Ֆիլիպը, և դուստրը՝ Անջելինան[6]։
2014 թվականի դեկտեմբերի 7-ին Պոլիկորոյում կայացած համերգի ժամանակ երգիչը սրտի կաթված է ստացել։ Մանգոն մինչև հիվանդանոց տեղափոխվելը մահացել է[7]։
2014 թվականի դեկտեմբերի 9-ի գիշերը՝ Ջուզեպպեի տանը հոգեհանգստի ժամանակ, մահացել է նրա ավագ եղբայրը՝ 75-ամյա թոշակառու, նախկին որմնադիր Ջովաննին[8]։
Սկավառակագրություն
Ալբոմներ
- La mia ragazza è un gran caldo (1976)
- Arlecchino (1979)
- È pericoloso sporgersi (1982)
- Australia (1985)
- Odissea (1986)
- Adesso (1987)
- Inseguendo l’aquila (1988)
- Sirtaki (1990)
- Come l’acqua (1992)
- Mango (1994)
- Dove vai (1995)
- Credo (1997)
- Visto così (1999)
- Disincanto (2002)
- Ti porto in Africa (2004)
- Ti amo così (2005)
- L’albero delle fate (2007)
- Acchiappanuvole (2008)
- Gli amori son finestre. Live (2009)
- La terra degli aquiloni (2011)
Իսպանալեզու ալբոմներ
- Ahora ֊ Fonit Cetra/BMG Ariola ֊ 1987
- Hierro y Fuego ֊ Fonit Cetra/BMG Ariola ֊ 1988
- Sirtaki ֊ Sanni Records ֊ 1991
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Mango» (իտալերեն). Պաշտոնական կայք. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- «Mango. L'oro in bocca» (իտալերեն). biografieonline.it. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- «Mango» (իտալերեն). MTV.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Մանգո» հոդվածին։ |