Ջոնգ Չան Ու

հարավկորեացի երգիչ և դերասան

Ջոնգ Չան Ու (հանգըլ՝ 정찬우, հանջա՝ 鄭燦宇, հունվարի 26, 1998(1998-01-26), Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա, ավելի հայտնի է որպես Ջանգ Ու կամ Ջանգ), հարավկորեացի երգիչ և դերասան։ Հայտնի է որպես հարավկորեական iKON խմբի անդամ։ Գործակալությունը՝ YG Entertainment:

Ջոնգ Չան Ու
Ծնվել էհունվարի 26, 1998(1998-01-26) (26 տարեկան)
ԾննդավայրՅոնին, Գյոնգի, Հարավային Կորեա
ԿրթությունSeowon Middle School?
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2014–ներկա
Ժանրերքեյ փոփ
ԱնդամությունIkon
yg-ikon.com

Կարիերա

Նախադեբյուտային դերասանական կարիերա

2006 թվականին Չան Ուն նկարահանվել է TVXQ-ի «Փուչիկներ» երաժշտական տեսահոլովակում, խաղալով երիտասարդ Մաքս Չանմին[1]։

2008 թվականին նա նկարահանվել է «Կորցրած և հայտնաբերված» ֆիլմում և մի շարք դրամային շարքերում, սկսած «Մեծ թագավոր Սեյգոն»-ից։ Նա նաև հայտնվեց «Գաբի» ֆիլմում` որպես երիտասարդ Իլյիչ։ Նա խաղացել է «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» և «Ժառանգները » դրամայում` կերտելով Լի Մին Հոյի երիտասարդ կերպարները[2]։

2017 թվականին հայտարարվեց, որ Չան Ուն դարձել է YG STAGE-ի մի մասը, որը ղեկավարում է դերասաններ և դերասանուհիներ YG Entertainment-ում։

2014: Mix & Match-ը և iKON-ը

2014 թվականի վերջին հայտարարվեց, որ YG Entertainment-ի դասընթացավարները, որոնք նախկինում հանդես էին եկել որպես «Team B», իրականության գոյատևման ծրագիր WIN Mix & Match-ի առաջին դրվագը ներկայացվեց սեպտեմբերի 11-ին[3]։ Մինչ B.I, Բոբին և Ջինհունները հաստատվել են յոթ անդամների շարքում, թիմի մնացած երեք անդամները մրցեցին երեք նոր մարզիչներով, այդ թվում` Չան Ուն, չորս տեղերի համար։ Չան Ուն պաշտոնապես հայտարարվեց որպես iKON-ի անդամ 2014թ. նոյեմբերի 5-ին, իսկ խումբը դեբյուտը կատարեց 2015թ. սեպտեմբերի 15-ին[4]։

Սկավառակագրություն

Հարավային Կորեայի iKON խմբի տղաների սկավառակագրությունը բաղկացած է մեկ ստուդիական ալբոմից, մեկ հավաքածու ալբոմ, մեկ կենդանի ալբոմից, մեկ ալբոմից և 11 սինգլից։

Ֆիլմագրություն

Հեռուստասերիալներ

ՏարիՎերնագիրԿորեերեն վերնագիրԴերՑանց
2008Մեծ թագավոր, Սեջոնգը대왕세종Արքայազն Յանգ Նյոնգ (երիտասարդ)KBS2
2009Քեյնը և Աբելը카인과 아벨Լի Սոն Ու (երիտաասարդ)SBS
Ճեղապարսատիկ남자 이야기Դո Ջե Մյոնգ (Երիտասարդ)KBS2
Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ꽃보다 남자Գու Ջո Փյո (երիտասարդ)KBS2
Heading to the ground / Heading to the top맨땅에 헤딩Չա Բոնգ Գուն (երիտասարդ)MBC
2013Ժառանգները왕관을 쓰려는 자, 그 무게를 견뎌라 – 상속자들Կիմ Թեն (Երիտասարդ)SBS

Ֆիլմ

ԹվականԱնվանումՊաշտոնական անունԴերՑանց
2008Կորցրածն ու գտածը달콤한 거짓말Պակ Դոնգ Շիկ (երիտասարդ)CJ Entertainment
2012Գաբի가비Իլիչի (Երիտասարդ)Կինոթատրոն

Իրականության շոուներ և ելույթներ

ՏարիՑանցՎերնագիրՆշումներ
2014MnetMix and Match[5]Դարձել է iKON-ի 6-րդ անդամ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնգ Չան Ու» հոդվածին։