Պատրիցիա Էյդուկա
Պատրիցիա Էյդուկա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | լատիշ․՝ Patrīcija Eiduka |
Մասնագիտացում՝ | դահուկորդ |
Երկիր՝ | Լատվիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 1, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռիգա, Լատվիա |
Ակումբ՝ | Latvia at the 2018 Winter Olympics? |
1,6 մետր | |
Քաշ՝ | 50 կիլոգրամ |
Պատրիցիա Էյդուկա (լատիշերեն` Patrīcija Eiduka. փետրվարի 1, 2000[1], Ռիգա, Լատվիա), լատվիացի դահուկորդուհի[2]։ Դահուկավազքով զբաղվել է երեք տարեկանից։ 18 տարեկան հասակում ներկայացրել է Լատվիան Հարավային Կորեայում՝ Փյոնչանում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում[3]։ Մասնակցել է նաև 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին՝ հանդես գալով կանանց դասական ոճով 10 կիլոմետր, ազատ ոճով 30 կիլոմետր, 15 կիլոմետր սկիաթլոնի, սպրինտի և 4 × 5 կիլոմետր փոխանցումավազքի մրցումներում[4]։
2022 թվականի փետրվարին աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ Nordic Junior World Ski Championships-ում, դասական ոճով 10 կմ դահուկավազքի մրցումներում Պատրիցիան գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի. դա լատվիական սպորտի պատմության մեջ այդ մրցաձևում և այդ մակարդակի մրցումներում նվաճված առաջին մեդալն էր[5]։
2022-2023 մրցաշրջանում աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկում Էյդուկան հասել է 22-րդ տեղին, որը բավականին բարձր արդյունք է երիտասարդ մարզուհիների համար՝ ընդհանրապես, իսկ Լատվիայի դահուկային սպորտի պատմության մեջ համարվում է ռեկորդային արդյունք։ Եվ պատահական չէ, որ նրան շնորհվեց աշխահի մինչև 23 տարեկան դահուկորդուհիներից լավագույնի տիտղոսը[6]։
Դահուկավազքի արդյունքներ
Բոլոր արդյունքները ստացվել են դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայից (FIS)[7]:
Օլիմպիական խաղեր
Տարին | Տարիքը | 10 կմ անհատական | 15 կմ սքիատլոն | 30 կմ զանգվ. մեկն. | Սպրինտ | 4 × 5 կմ փոխանց. | Թիմ. սպրինտ |
---|---|---|---|---|---|---|---|
2018 | 18 | 44 | DNS | — | 62 | — | — |
2022 | 22 | 23 | DNS | 32 | 32 | 17 | — |
Աշխարհի առաջնություններ
Տարին | Տարիքը | 10 կմ անհատական | 15 կմ սքիատլոն | 30 կմ զանգվ. մեկն. | Սպրինտ | 4 × 5 կմ փոխանց. | Թիմ. սպրինտ |
---|---|---|---|---|---|---|---|
2017թ | 17 | — | — | — | 56 | — | — |
2019թ | 19 | 52 | — | — | 36 | — | — |
2021 թ | 21 | 43 | 38 | — | 43 | — | — |
2023 թ | 23 | 19 | 11 | 17 | — | 13 | — |
Աշխարհի գավաթի խաղարկություն
Մրցաշրջանային տիտղոսներ
- 1 տիտղոս – (U23)
Մրցաշրջանը | |
Դիսցիպլինը | |
2023 թ | Մինչեւ 23 տարեկան |
Մրցաշրջանային վարկանիշային դիրքեր
Մրցաշրջանը | Տարիքը | Դիրքը ըստ մրցաձևերի | Դիրքը Ski Tour մրցաշարում | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր | Մրցատարած. | Սպրինտ | U23 | Nordic Opening | Tour de Ski | Ski Tour 2020 | Աշխարհի գավաթի խաղարկ. եզրափակիչ | ||
2019 | 19 | NC | NC | NC | NC | — | DNF | Չկա տվյալ | — |
2020 | 20 | 111 | 79 | NC | 27 | 53 | DNF | — | Չկա տվյալ |
2021 | 21 | 37 | 33 | 49 | 6 | 45 | 24 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
2022 | 22 | 66 | 48 | 50 | 9 | Չկա տվյալ | DNF | Չկա տվյալ | Չկա տվյալ |
2023 | 23 | 22 | 18 | 38 | Չկա տվյալ | 14 | Չկա տվյալ | Չկա տվյալ | |
2024 | 24 | 16 | 19 | 28 | Չկա տվյալ | Չկա տվյալ | 8 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
Անձնական կյանք
Պատրիցիայի եղբայրը դահուկորդ Վալթս Էյդուկսն է, ով ներկայացրել է Լատվիան 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում։ Հայրը՝ Ինգուս Էյդուկսը, ով երկար ժամանակ եղել է նրա մարզիչը, մահացել է 2021 թվականի նոյեմբերի 2-ին ՝ COVID-19-ի հարուցած բարդությունների պատճառով։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Patrīcija Eiduka at the International Ski and Snowboard Federation
- Patrīcija Eiduka at Olympics.com
- Patrīcija Eiduka at Olympedia
- Patrīcija Eiduka at the Latvijas Olimpiskā komiteja (in Latvian) (English translation, archive)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիցիա Էյդուկա» հոդվածին։ |