Մոունգի Բավենդի
Մոունգի Բավենդի (արաբերեն՝ منجي الباوندي; ծնված՝ մարտի 15, 1961)Moungi Bawendi (արաբ․՝ منجي الباوندي; born 15 March 1961)[14][15] ամերիկացի-թունիսցի-ֆրանսիացի քիմիկոս[16][17]։ Նա ներկայումս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լեսթեր Վուլֆի պրոֆեսորն է[18][19]։ Բավենդին հայտնի է բարձրորակ քվանտային կետերի քիմիական արտադրության մեջ իր հաջողություններով[20]։ 2023 թվականին նա արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի։
Մոունգի Բավենդի منجي الباوندي և ֆր.՝ Moungi Gabriel Bawendi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Չիկագոյի համալսարան[4] և Հարվարդի համալսարան[4] |
Մասնագիտություն | քիմիկոս |
Աշխատավայր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[5][4][1] |
Ծնողներ | հայր՝ M. Salah Baouendi? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[13] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | nanocluster.mit.edu |
![]() |
Վաղ կյանք
Մոունգի Բավենդին ծնվել է Փարիզում, Ֆրանսիա, թունիսցի մաթեմատիկոս Մուհամեդ Սալահ Բաուենդիի ընտանիքում։ Ֆրանսիայում և Թունիսում ապրելուց հետո Բավենդին և իր ընտանիքը գաղթել են Միացյալ Նահանգներ, երբ նա երեխա էր[21]։ Նրանք ապրում էին Ուեսթ Լաֆայետում, Ինդիանա, քանի որ Սալահն աշխատում էր Փրդյու համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում[21]։ 1978 թվականին Բավենդին ավարտել է West Lafayette Junior-Senior High School-ը[22][23]։
Բարձրագույն կրթություն և կարիերա
Արվեստի բակալավր 1982 թվականին[24] և արվեստի մագիստրոս 1983 թվականին Բավենդին ստացել է Հարվարդի համալսարանից[25]։ 1988 թվականին Չիկագոյի համալսարանում, Կարլ Ֆրիդի և Տակեշի Օկայի ղեկավարությամբ, նա պաշտպանել է իր դոկտորական թեզը քիմիայից[20][26],
Ֆրիդի հետ Բավենդին աշխատել է տեսական պոլիմերների ֆիզիկայի վրա[27], իսկ Օկայի հետ՝ H3+-ի տաք շերտերի հետ փորձերի վրա, որոնք դեր են խաղացել 1989 թվականին դիտված Յուպիտերի արտանետումների սպեկտրի վերծանման գործում[28]։
Օկայի խորհրդով Բավենդիին մասնակցել է Bell Labs-ի ամառային ծրագրին, որտեղ Լուի Բրյուսը Բավենդիին ՛անոթացրեց քվանտային կետերի հետազոտությանը[27]։ Ավարտելուց հետո Բավենդին և Բրյուսի հետ ընդունվեցին Bell Labs[29]։
1990 թվականին Բավենդին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին (MIT) և 1996 թվականին պրոֆեսորի կոչում է ստացել[29]։
Հետազոտություն
2000-2010 թվականներին Բավենդին ամենաշատ մեջբերված քիմիկոսներից մեկն էր[30]։ Քվանտային կետերի հետազոտության և զարգացման մեջ Նա առաջատար դիրք ունի[20]։ Քվանտային կետերը մանր կիսահաղորդչային բյուրեղներ են, որոնց նանոչափերը դրանց եզակի օպտիկական և էլեկտրոնային հատկություններ են տալիս[31]։
Քվանտային կետերի հետազոտության հիմնական խնդիրը բարձրորակ քվանտային կետեր ստեղծելու կայուն և միատեսակ ուղիներ գտնելն էր։ Բավենդին ճանաչում ստացավ քվանտային կետերի սինթեզի ստանդարտացված մեթոդների մշակման համար։ 1993 թվականին Բավենդին և նրա ասպիրանտներ Դեյվիդ Նորիսը և Քրիստոֆեր Մյուրեյը[32], զեկուցեցին հստակ չափերով և բարձր օպտիկական որակով վերարտադրվող քվանտային կետերի արտադրության տաք ներարկման սինթեզի մեթոդի մասին։ Քիմիական արտադրության մեթոդների այս բեկումնային նվաճումը հնարավորություն տվեց «կարգավորել» քվանտային կետերը ըստ չափի և արդյունքում հասնել կանխատեսելի հատկությունների։ Դա գիտնականներին նյութի նկատմամբ շատ ավելի մեծ վերահսկողության՝ ճշգրիտ և վերարտադրելի արդյունքների հասնելու հնարավորություն տվեց[33][34]։
Այս մեթոդը քվանտային կետերի տեխնոլոգիական կիրառությունների զարգացման համար լայն հնարավորություններ ստեղծեց[33][34]։ Քվանտային կետերն այժմ օգտագործվում են լուսարձակող դիոդներում (LED), ֆոտոգալվանային սարքերում (արևային բջիջներ)[35], ֆոտոդետեկտորների, ֆոտոհաղորդիչների, լազերների[36], կենսաբժշկական պատկերների, կենսասենսորության և այլ կիրառություններում։.[35]
Պարգևներ և մրցանակներ
1994 թվականին Բավենդիին շնորհվել է Sloan հետազոտական կրթաթոշակ[37]։ Նա արժանացել է 1997 թվականի Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) Նոբելյան ստորագրության մրցանակին քիմիայի ոլորտում բարձրագույն կրթության համար[38]։ 2001 թվականին, ֆիզիկական քիմիայում նորարական նյութերի համար, նա ստացել է Սաքլերի մրցանակ[39]։ 2006 թվականին նա արժանացել է Էռնեստ Օրլանդո Լոուրենսի մրցանակինI[40]։
Նա ընտրվել է 2003 թվականին՝ Գիտության զարգացման խթանման ամերիկյան ասոցիացիայի[41], 2004 թվականին՝ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի[42], 2007 թվականին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[43]։
2010 թվականի մարտի 23-ին կայացած Ազգային հավաքի ժամանակ Բավենդին ստացավ կոլոիդների և մակերեսային քիմիայի բնագավառում ACS մրցանակը[38][44]։ Քվանտային կետերի հետազոտության համար, նա նաև ստացել է 2011 թվականի Հյուսիսային Ամերիկայի SEMI մրցանակը[45]։
2023 թվականին Բավենդին Լուի Բրյուսի և Ալեքսեյ Եկիմովի հետ համատեղ արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի «քվանտային կետերի հայտնաբերման և սինթեզի համար»[16]։
Անձնական կյանք
Բավենդին ամուսնացած է լրագրող Ռեյչել Զիմերմանի հետ՝ MIT-ի մեկ այլ պրոֆեսորի՝ Սեթ Թելլերի այրու հետ[46]։