Մարիա Շուկշինա
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
![]() ռուս.՝ Мария Васильевна Шукшина | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 27, 1967(1967-05-27)[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հաղորդավար, թարգմանչուհի, հեռուստահաղորդավարուհի, ռեժիսոր և յություբեր |
Ժանրեր | հեռուստատեսային կենտրոն և Կինեմատոգրաֆիա |
Ծնողներ | հայր՝ Վասիլի Շուկշին, մայր՝ Լիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարիա Վասիլևնա Շուկշինա (ռուս.՝ Мария Васильевна Шукшина, մայիսի 27, 1967(1967-05-27)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2008)[3]։
Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի և դերասան, կինոռեժիսոր, գրող Վասիլի Շուկշինի ավագ դուստրն է։
Մարիա Շուկշինան ծնվել է 1967 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում։ Ունի կրտսեր քույր՝ Օլգա Շուկշինան (ծնվ.՝ 1968), ինչպես նաև ավագ համամայր քույր՝ Անաստասիա Վյաչեսլավովնա Վորոնինա-Ֆրանսիշկան, որը ծնվել է 1960 թվականին[4]։ Հոր կողմից քույրը՝ Եկատերինա Վասիլևնա Շուկշինան, ծնվել է 1965 թվականին։
Մեկուկես տարեկան հասակում նկարահանվել է «Տարօրինակ մարդիկ» ֆիլմի «Братка» նովելում (1969), 1972 թվականին Մարիան և նրա քույր Օլգան կատարել են Ռաստորգուևների դուստրերի դերերը «Печки-лавочки» ֆիլմում, իսկ երկու տարի անց Մարիա Շուկշինան խաղացել է Մաշայի դերը (Վիշնյակովի դուստրը) «Թռչուններ քաղաքի վրա» ֆիլմում (ռեժ.՝ Ս. Նիկոնենկո, 1974)։ 1984 թվականին ավարտել է № 1531 դպրոցը։
Ավարտել է Մոսկվայի Մորիս Տորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի թարգմանչական ֆակուլտետը[5]։
1999 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 19-ը եղել է Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Սպասիր ինձ» հեռուստահաղորդման համահաղորդավար։ 2018 թվականի հունվարի 21-ից հունիսի 3-ը վարել է նույն հեռուստաալիքի «Հյուր առավոտյան» (ռուս.՝ «В гости по утрам») հեռուստահաղորդումը[6]։
2020 թվականի հուլիսի 13-ին ստեղծել է Youtube-ալիք՝ հրապարակելու համար իր վավերագրական ֆիլմերը Կենտրոնական Ուրալի կանանց վանքի և նախկին սհիիգումեն Սերգիյի (Ռոմանով) մասին[7]։
2021 թվականի դեկտեմբերին անցել է «ВРАЛ պատվավոր ակադեմիկոս» մրցանակի եզրափակիչ բժշկական անվանակարգում՝ «կեղծ գիտության և պսևդոգիտության զարգացման ու տարածման գործում նշանակալի ավանդի» համար[8][9]։
Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ է[10]։
Դեմ է արտահայտվել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստումներին[15]։
2022 թվականի մարտին ստորագրել է դիմում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի ռազմական ներխուժման Ուկրաինա[16]։
2022 թվականի ապրիլի սկզբին Մարիա Շուկշինան հրապարակել է Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի խորհրդի անդամ Ալեքսեյ Գորինովի հակապատերազմական ելույթի տեսանյութի հղումը՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Ահա այսպիսին են մեր պատգամավորները։ Եվ ոչ թե ինչ-որ տեղ, այլ հենց Կրեմլի քթի տակ» (ռուս.՝ «Вот такие депутаты у нас! И не где-нибудь, а под самым носом у Кремля»)։ Կարծիք կա, որ Շուկշինայի ելույթը Գորինովի դեմ քրեական գործ հարուցելու պատճառ է դարձել։ 2022 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայի Մեշչանսկի դատարանը Ա. Ա. Գորինովին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «ֆեյքերի» տարածման գործով[17]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1969 | ֆ | Տարօրինակ մարդիկ | Странные люди (նովել «Братка») | Մաշենկա |
1972 | ֆ | Печки-лавочки | Ռաստորգուևների դուստր (լուսագրերում նշված չէ) | |
1974 | ֆ | Թռչուններ քաղաքի վրա | Птицы над городом | Մաշա, Վիշնյակովի դուստրը |
1990 | ֆ | Հավերժ ամուսին | Вечный муж | Կատերինա Ֆեդոսեևնա |
1995 | ֆ | Ամերիկյան դուստրը | Американская дочь | Հելեն Սայմոն, Էննի մայրը |
1995 | ֆ | Ինչ հրաշալի խաղ է | Какая чудная игра | Օլյա |
1995 | ֆ | Ռուսական ռուլետկա | Русская рулетка | Գալինա |
1998 | ֆ | Կրկեսն այրվել է, և ծաղրածուները ցրվել են | Цирк сгорел, и клоуны разбежались | Լենա, Նիկոլայի երկրորդ կինը (դերը հնչյունավորել է այլ դերասանուհի) |
2001 | ֆ | Իդեալական զույգ | Идеальная пара | լրագրողուհի |
2001 | ս | Մարդիկ և ստվերներ | Люди и тени | Լարիսա Ստրելեցկայա |
2002 | ֆ | Մոգի արկածները | Приключения мага | կախարդուհի Կատերինա |
2004 | ֆ | Իմ մեծ հայկական հարսանիքը | Моя большая армянская свадьба | Նադյա |
2004 | ֆ | Թանկագին Մաշա Բերեզինա | Дорогая Маша Березина | Կատյա Կրուգլովա |
2004 | ֆ | Նեղ կամուրջ | Узкий мост | Նատաշա, Վլադիմիր նախկին կինը |
2004 | ֆ | Ոչ բոլոր կատուներն են գորշ | Не все кошки серы | Վանդա |
2004 | ֆ | Ես քեզ սիրում եմ | Я тебя люблю | Ալեքսանդրա Օրդինցևա |
2005 | ս | Բրեժնև | Брежнев | Ելիզավետա, բուժքույր |
2006 | ֆ | Папа на все руки | Յուլյա Սլավինա | |
2007 | ֆ | Ուղեպայուսակ լուսավոր ապագայով | Саквояж со светлым будущим | Կատերինա Կոլցովա |
2007 | ս | Վստահության ծառայություն | Служба доверия | Մարինա Սազոնովա |
2008 | ֆ | Անմեղ մեղավորները | Без вины виноватые | Տաիսա Իլյինիչնա Շելավինա |
2008 | ֆ | Վերցրու ինձ քեզ հետ | Возьми меня с собой | Մարգարիտա |
2008 | ֆ | Ինդիգո | Индиго | Իրինա Սերգեևնա Արդաշնիկովա |
2008 | ֆ | Ահաբեկչուհի Իվանովա | Террористка Иванова | Պոլինա Իվանովնա Իվանովա |
2009 | ֆ | Գայլերի արդարադատությունը | Правосудие волков | Իրինա |
2009 | ֆ | Թաղեք ինձ շրիշակի հետևում | Похороните меня за плинтусом | Օլգա, Սաշա Սավելևի մայրը |
2009 | ֆ | Տանիք | Крыша | Տատյանա Պետրովնա, դպրոցի տնօրեն |
2009 | ֆ | Վերցրու ինձ քեզ հետ 2 | Возьми меня с собой 2 | Մարգարիտա Կարետնիկովա |
2010 | ֆ | Հոկայդոյի ոստիկանություն։ Ռուսական բաժին | Полиция Хоккайдо. Русский отдел | |
2010 | ֆ | Արևից խոնջացածները 2։ Հակամարտություն | Утомлённые солнцем 2: Предстояние | Զինաիդա |
2011 | ս | Պատրաստված է ԽՍՀՄ-ում | Сделано в СССР | Տատյանա Ֆերտման |
2011 | ֆ | Գաստրոնոմի գործ № 1 | Дело гастронома № 1 | Զոյա Պլատոնովա |
2011 | ֆ | Իմ խենթ ընտանիքը | Моя безумная семья | Լիդիա Նիկոլաևնա, Վիկայի մայրը |
2011 | ֆ | 20 տարի առանց սիրո | 20 лет без любви | Նինա Պետրովնա Կրիչևսկայա |
2012 | ֆ | Ո՞վ, եթե ոչ ես | Кто, если не я? | Նինա Բերկուտովա |
2012 | ֆ | Քարե հյուրը | Каминный гость | Էլեոնորա, դատախազ |
2013 | ս | Ստանիցա | Станица | Մարինա Նիկոլաևնա Գորոբեց |
2013 | ֆ | Տոնածառեր 3 | Ёлки 3 | Նատաշա |
2014 | ֆ | Մանեքենուհին | Манекенщица | Վադիմի մայրը |
2014 | ֆ | Уходящая натура | Վերոնկա Ալեքսեևնա, Զվոնարյովի կինը | |
2014 | ս | Ցտեսություն, տղանե՛ր | До свидания, мальчики! | Եվդոկիա Մատվեևնա, Կոլյայի մայրը |
2015 | ս | Հարազատ օտարը | Своя чужая | Ալեքսանդրա Անատոլևնա Մարինեց, ոստիկանության փոխգնդապետ |
2015 | ֆ | Կանչով ամուսին | Муж по вызову | Ռիմա |
2016 | ֆ | Տոնածառեր 5 | Ёлки 5 | Նատաշա |
2016 | ֆ | Այսպիսի աշխատանք | Такая работа | Յանա Կովալյովա, լրագրող |
2017 | ս | Արծաթե բոր | Серебряный бор | Տատյանա Միխայլովնա Արխիպովա |
2017 | ֆ | Սեր ճապոնական ձևով | Любовь по-японски | Լիլյա Զոլոտարյովա |
2018 | ֆ | ՄակՄաֆիա | МакМафия | Օքսանա Գոդման |
2019 | ֆ | Դեպի մառախուղ հեռացածները | Ушедшие в туман | նեյրոֆիզիոլոգ |
2019 | ս | Ոչ մի քայլ հետ | Ни шагу назад! | Լիդիա Սերգեևնա Սուխովա |
2020 | ֆ | Հին կադրեր | Старые кадры | Ալեքսանդրա Տոկարևա |
2020 | ֆ | Ծնողը | Родитель | Քսենյա |
2020 | ֆ | Քրաշ | Краш | Էլյա |
2020 | ֆ | Խաղացողը | Игрок | Նատաշա |
Պետական պարգևներ
Այլ մրցանակներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շուկշինա» հոդվածին։ |
|