Գտնվում է Ղվիրիլա գետի (Ռիոնի գետի վտակ) ձորում և դրա հարակից սարահարթի վրա։ Երկաթուղային ճանապարհով մինչև Թբիլիսի հեռավորությունը կազմում է 220 կմ։ Ճիաթուրայի շրջանները քաղաքի կենտրոնական հատվածի հետ կապված են ուղևորատար ճոպանուղիներով։
Ռուսական կայսրության տարիներին ժամանակակից Ճիաթուրայի տեղում գտնվող բնակավայրը կոչվում էր Ղվիրիլա՝ ի պատիվ համանուն գետի, որն այժմ անցնում է քաղաքի միջով։ Քաղաքի կարգավիճակը ստացել է 1921 թվականին[2]։
Մանգանի արդյունահանում և հարստացում (Ճիաթուրայի մանգանի հանքավայր), կվարցային ավազի, մարմարի արդյունահանում։ Ճիաթուրայում գործում են սիլիկատային աղյուսի, թեյի և կարի գործարաններ։