Ձերժինսկու հուշարձան (Մոսկվա)
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ձերժինսկու հուշարձան (Մոսկվա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Գրիգորի Զախարով |
Ստեղծում | 1958 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Յակիմանկա |
Նյութ | գրանիտ և պողպատ |
Statue of Felix Dzerzhinsky in Moscow Վիքիպահեստում |
Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու հուշարձան (ռուս.՝ Па́мятник Фе́ликсу Эдму́ндовичу Дзержи́нскому), ԽՍՀՄ պետական և քաղաքական գործչի, Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի («ՀԱՀ») հիմնադրի հուշարձանը Մոսկվայում։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1958 թվականի դեկտեմբերի 20-ին, Մոսկվայում, Ֆելիքս Ձերժինսկու մահից հետո` 1926-1990 թվականներին նրա անունով կոչված հրապարակում (1926), ԽՍՀՄ ՊԱԿ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց, քանդակագործ Եվգենի Վուչետիչի և ճարտարապետ Գրիգորի Զախարովի նախագծով։
Առանց պատվանդանի քանդակի քաշը 11 տոննա է եղել[1]։
1991 թվականի օգոստոսի 22-ի երեկոյան, Արտակարգ դրության պետական կոմիտեի անհաջող հեղաշրջման փորձից հետո, հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Լուբյանսկայա հրապարակում գտնվող ՊԱԿ-ի շենքի շուրջը։ Սաստիկ բորբոքված բազմությունը քիչ էր մնում գրոհեր ՊԱԿ-ի շենքը։ Այդ պահին ամբոխը որոշեց տապալել Ձերժինսկու հուշարձանը։ Արձանը տապալելու գաղափարն առաջացավ ինքնաբերաբար։ Մարդիկ բարձրացան հոշարձանի վրա, այն կապեցին պարանով և անմիջապես հայտնվեց մի բեռնատար, որին սկսեցին ամրացնել պարանի ծայրերը։ Հուշարձանը նման ձևով տապալելու դեպքում, կարող էին ոչնչացնել ոչ միայն հուշարձանը, այլև նրան հարող տարածքում գտնվող մետրոյի կայարանի կառույցները[2][3]։ Նման կործանարար հետևանքներից խուսափելու համար ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և Մոսկվայի քաղաքային խորհրդի փոխնախագահ Սերգեյ Ստանկևիչը դիմեց հավաքվածներին և նրա նախաձեռնությամբ Մոսկվայի քաղաքային խորհուրդը շտապ որոշում կայացրեց հուշարձանը ապամոնտաժելու վերաբերյալ, որից հետո քանդակը շինարարական կռունկի միջոցով խնամքով հանվեց պատվանդանից և տեղափոխվեց Տրետյակովյան պատկերասրահի նոր շենքի մոտակայքում գտնվող ազատ տարածք[3][4]։
1991 թվականի հոկտեմբերին Մոսկվայի քաղաքային խորհրդի Նախագահության որոշմամբ Ձերժինսկու հուշարձանը,ինչպես նաև պատվանդաններից հանված մյուս հուշարձանները տեղադրվեցին Մուզեոն արվեստի պուրակում։