Կաղզվանի գավառ

գավառ Կարսի մարզի կազմում

Կաղզվանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին մտել է Կարսի մարզի կազմում։ Գավառի կենտրոնը Կաղզվան քաղաքն էր[2]։

Կաղզվանի գավառ
Кагызманский округ

Զինանշան

Կարսի մարզի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԿարսի մարզ
Ներառում է11 համայնք
ՎարչկենտրոնԿաղզվան
Հիմնական լեզուՀայերեն, թուրքերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)59,230
Ազգային կազմՀայեր (մոտ 37 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք4,417
Հիմնադրված է1878 թ.
Պատմական շրջան(ներ)Գաբեղյանք և Արշարունիք

Կաղզվանի գավառը հյուսիս-արևմուտքից փոքր մասով սահմանակցում էր Օլթիի, հյուսիսից՝ Կարսի գավառներին, իսկ արևելքում՝ Ախուրյան գետի երկայնքով, Երևանի նահանգին։ Գավառի կենտրոնով հոսում էր Արաքս գետը, իսկ հարավում և արևմուտքում՝ Հայկական Պար լեռնաշղթայի երկայնքով, Օսմանյան կայսրության սահմանն էր։

Ներառում է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգի հարավը։

Անվանում

«Կաղզվան» անվանումը հասնում է մինչև զարգացած միջնադար. Բագրատունիների թագավորության շրջանում այստեղ գոյություն է ունեցել բերդ-ամրոց[3]։ Թյուրքալեզու արաբատառ աղբյուրներում նշվում է որպես «Կաղըզվան» կամ «Կաղըզման», ինչպիսի անունով էլ այժմ գոյություն ունեցող բնակավայր է Թուրքիայում։ Վրացական աղբյուրներում հայտնի է որպես «Աղզևանի»՝ առանց սկզբնական տառի։

Պատմություն

Գավառը կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով Կարսի մարզի հարավային՝ Արաքսի հովտի հատվածը։ 1881 թվականին կատարվել են սահմանային որոշ փոփոություններ։ Չնայած դեռ շահ Աբբասի ժամանակներից տեղի ունեցած բռնագաղթի, հայաթափման հետագա փորձերի, արտագաղթերի և քրդական ասպատակությունների, գավառը հիմնականում պահպանել է իր հայկական դիմագիծը։ Ախալցխայի և Ախալքալաքի՝ Ռուսաստանին միանալուց հետո, դեռ վերոհիշյալ պատերազմից կես դար առաջ, մեծաքանակ հայ բնակչություն էր արտագաղթել այստեղից[4]։ Դրան հավելյալ՝ այստեղ բնակեցվել են մեծաքանակ ռուսներ և հույներ[5]։

1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է Հայաստանի առաջին հանրապետության կազմ։ Գավառի տարածքում տեղի են ունեցել քուրդ-թաթարական խռովություններ[6]։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի հաշտությունից հետո՝ Թուրքիայի կազմ, որում որպես վարչատարածքային միավոր մտել է Կարսի նահանգի կազմ։

Բնակչություն

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 59,230 մարդ էր, որի ավելի քան 1/3-ը հայեր էին (21648), 29.9 %-ը՝ քրդեր (22002), 12.2%-ը՝ հույներ (7245), 11.3 %-ը՝ թուրքեր, թաթարներ ու թուրքմեններ (6698), 6.9%-ը՝ ռուսներ (4085) և այլ ազգեր[7]։ Կաղզվան քաղաքի բնակչությունը հաշվվում էր 10518 մարդ, այդ թվում՝ 3913 հայեր և 2572 ռուսներ[8]։

Վարչական բաժանում

1913 թվականին գավառը բաժանված էր 11 գյուղական համայնքի[9]՝

Կաղզվանի շրջան

Նախիջևանի շրջան

  • Դամադլուի
  • Դիգորի
  • Եզդիական
  • Զիլանի

Խորասանի շրջան

Տես նաև

Ծանոթագրություններ