Լյուբեն Գոցև

Լյուբեն Գոցև (բուլղար․՝ Любен Стоянов Гоцев, մարտի 3, 1930(1930-03-03), Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն - հոկտեմբերի 7, 2020(2020-10-07), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար ռազմական և քաղաքական գործիչ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության և նրա ժառանգորդ՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության անդամ։ 1990 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր եղել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար։ Գեներալ։

Լյուբեն Գոցև
բուլղար․՝ Любен Гоцев
 
Կուսակցություն՝Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն, Workers Youth League? և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝սպա, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օրմարտի 3, 1930(1930-03-03)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի թագավորություն
Վախճանի օրհոկտեմբերի 7, 2020(2020-10-07) (90 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Ի ծնե անունբուլղար․՝ Любен Стоянов Гоцев

Կենսագրություն

Լյուբեն Գոցևը ծնվել է 1930 թվականի մարտի 3-ին Սոֆիայում։ 1944 թվականին դարձել է Բանվորական երիտասարդական միության անդամ։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։ 1961 թվականից համարվել է Բուլղարիայի պետական անվտանգության կոմիտեի առաջին գլխավոր վարչության հաստիքային աշխատակից[1]։ Դիվանագետի տեսքով պաշտպանության տակ աշխատել է Նյու Յորքի ՄԱԿ-ի Բուլղարիայի մշտական ներկայացուցճությունում (1963-1968, 1971-1974)։ 1974-1982 թվականներին եղել է Բուլղարիայի պետական անվտանգության կոմիտեի առաջին գլխավոր վարչության պետի տեղակալ։

1982 թվականից մինչև 1989 թվականը եղել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, 1989 թվականի դեկտեմբերից մինչև 1990 թվականի մարտը՝ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1990 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերը՝ Անդրեյ Լուկանովի առաջին և երկրորդ կառավարություններում եղել է արտաքին գործերի նախարար[1]։ 1991 թվականի փետրվարից մինչև դեկտեմբերը Նիդեռլանդներում եղել է Բուլղարիայի դեսպան[2]։ 1992 թվականից թոշակառու է։

1990 թվականի մարտից մինչև հունիսը Գոցևը ղեկավարել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության ընտրական շտաբը։ Մեծ Ազգային Ժողովի 7-րդ համագումարի պատգամավոր և ազգային անվտանգության պառլամենտական հանձնաժողովի նախագահ։ Լյուբեն Գոցևը Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունում 1997 թվականից համարվում է Միասնության և զարգացման համար շարժման հիմնադիրներից մեկը։

1993 թվականից հետո զբաղվել է մասնավոր բիզնեսով։ 1996 թվականի ստեղծել է «Սուրբ Նիկոլա» ազգային մասնավոր ֆոնդը, 1999 թվականին դարձել է «Юкос петролеум България»-ի տնօրենների խորհրդի անդամ, որը վերակազմավորվել է «Нафтекс»-ի[1]։

Անձնական կյանք

Լյուբեն Գոցևն ամուսնացած է, ունի երկու դուստր, երկու թոռ և երկու թոռնուհի։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Задочни интервюта с Любен Гоцев. С., Международни отношения, 2005.
  • Зоя Димитрова. Любен Гоцев - човекът в сянка. С., Millenium, 2010.