Լամբեր Վիլսոն
Լամբեր Վիլսոն (ֆր.՝ Lambert Wilson, օգոստոսի 3, 1958[1][2][3], Նյոյի սյուր Սեն[4]), ֆրանսիացի դերասան, որը հայտնի է «Մատրիցա. Վերալիցքավորում» և «Մատրիցա. Հեղափոխություն» (2003) ֆիլմերում ներկայացվող Մերովինգենի կերպարով։
Լամբեր Վիլսոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1958[1][2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն[4] |
Կրթություն | Լոնդոնի Դրամա Սենթր[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգիչ, կինոդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, դերասան, մենեջեր և թատերական ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Ժորժ Վիլսոն[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Emmaus? |
Կենսագրություն
Դերասանը ծնվել է Նյոյի սյուր Սեն կումունայում։ Նրա հայրը Ժորժ Վիլսոնն է, ով Ֆրանսիայի Ազգային ժողովրդական թատրոնի դերասաններից է[6]։ Վիլսոնի հորական տատիկը իռլանդուհի է[7]։
Բացի դերասանական գործունեությունը Վիլսոնը հայտնի է նաև, որպես երգիչ, որը թողարկել է մի քանի սկավառակներ։ Օրինակ 1997 թվականին նա թողարկել է «Démons et merveilles» ալբոմը, իսկ 1989 թվականին EMI լեյբլի հետ համագործակցության արդյունքում թողարկվում է «Musicals» ալբոմը, որտեղ Վիլսոնը կատարում է Վեստսայդական պատմությունից հայտնի «Մարիա» երգը, «There But For You Go I»-ը Brigadoon-ից, «The Cafe Song»-ը Les Misérables-ից, «Johanna»-ն Sweeney Todd-ից, «Love Song»-ը Love Life-ից, «It Must Be So»-ն Լեոնարդ Բերնսթայնի Կանդիդայից և "Silly People, "-ը Ստիվեն Սոնդհայմի A Little Night Music-ից։ Ալբոմում տեղ են գտնում երգեր նաև ամերիկյան երաժշտական ցանկից («Finishing the Hat»-ը Sunday in the Park with George-ից, «You Do Something to Me»-ը Fifty Million Frenchmen-ից և «Never Will I Marry»-ը Greenwillow-ից)։
Որպես ռեժիսոր Վիլսոնը փարիզյան Bouffes du Nord թատրոնում բեմադրել է Ալֆրեդ դը Մյուսեի «Les Caprices de Marianne» պիեսը, իսկ Ավինյոնում և Շայոում Ժան Ռասինի «Բերենիկին»։
Վիլսոնը նաև նկարահանվել է «Calvin Klein» հագուստի բրենդի մի շարք գովազդներում և նաև 1991 թվականին մոդել Քրիստի Տյորլինգտոնի հետ՝ «Eternity» օծանելիքային բրենդի գովազդում։
2006 թվականի հունվարի 2-ին արժանացել է Արվեստի և Գրականության սպայական աստիճանի շքանշանի[8][9]։
2015 թվականին Կանի կինոփառատոնի ժամանակ հանդես է գալիս, որպես կինոտոնակատարության բացման և փակման վարող[10]։
Մատենագրություն
- Lambert Wilson & Hervé Pons. Entretiens. — Monaco-Paris: Le Rocher, 2009. — 157 p. — ISBN 978-2268067155(ֆր.)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Դերասանի ֆան-կայքը(չաշխատող հղում)(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամբեր Վիլսոն» հոդվածին։ |