Թոմազո Բերնի
Թոմազո Բերնի (իտալ.՝ Tommaso Berni, մարտի 6, 1983[1], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1983[1] (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտեր Միլան | ||
Համար | 46 | ||
Պատանեկան կարիերա | |||
Ֆիորենտինա | |||
1998-2001 | Ինտեր Միլան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2001-2003 | Ուիմբլդոն | 0 | (0) |
2003-2006 | Տերնանա | 82 | (0) |
2006-2011 | Լացիո | 6 | (0) |
2009 | → Սալերնիտանա | 16 | (0) |
2011-2012 | Բրագա | 1 | (0) |
2012-2013 | Սամպդորիա | 3 | (0) |
2013-2014 | Տորինո | 0 | (0) |
2014-ներկա | Ինտեր Միլան | 0 | (0) |
Ազգային հավաքական | |||
1999 | Իտալիա Մ16 | 2 | (0) |
2000 | Իտալիա Մ17 | 2 | (0) |
2000-2001 | Իտալիա Մ18 | 4 | (0) |
2001 | Իտալիա Մ19 | 7 | (0) |
2002-2003 | Իտալիա Մ20 | 9 | (0) |
2002-2005 | Իտալիա Մ21 | 3 | (0) |
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ օգոստոսի 29-ի, 2018: |
Ակումբային կարիերա
Տերնանա
Բերնին Ինտեր Միլանի ակադեմիայի սան է։ 2001 թվականի մարտին նա միացավ Ուիմբլդոնին[3], սակայն թիմի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում և 2003 թվականի ամռանը տեղափոխվեց Տերնանա[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2003 թվականի նոյեմբերի 30-ին՝ Տրիեստինայի դեմ խաղում[5]։ 2004-05 մրցաշրջանից Բերնին դարձավ Տերնանայի հիմնական դարպասապահը։ 2006 թվականի փետրվարի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Վերոնայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 82-րդ րոպեին[6]։ Տերնանայի կազմում Բերնին անցկացրեց 87 հանդիպում՝ բաց թողելով 106 գնդակ և 23 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
Լացիո
2006 թվականի ամռանը Բերնին 1․5 միլիոն եվրոյիդ դիմաց տեղափոխվեց Լացիո։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2007 թվականի մայիսի 20-ին՝ Պարմայի դեմ խաղում[7]։ 2007-08 մրցաշրջանում իտալացին դարձավ Լացիոյի երրորդ հիմնական դարպասապահը՝ Մարկո Բալոտտայից և Ֆեռնանդո Մուսլերայից հետո։ 2008 թվականի հունիսին Խուան Պաբլո Կարիսոն միացավ թիմին, և 2009 թվականի փետրվարին Բերնին վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա՝ խաղաժամանակ ստանալու համար։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 7-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[8]։ Սալերնիտանայի կազմում իտալացին անցկացրեց 16 հանդիպում՝ բաց թողելով 21 գնդակ։
Բրագա
2011 թվականի հունիսի 29-ին Բերնին անվճար տրանսֆերով տեղափոխվեց Բրագա[9][10]՝ Լացիոյի կազմում անցկացրած 9 խաղերից հետո։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 29-ին՝ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[11]։ Բրագայի կազմում Բերնին անցկացրեց 5 հանդիպում՝ 3 խաղում պահելով իր դարպասը անառիկ[12]։
Սամպդորիա
2012 թվականի օգոստոսի 24-ին Բերնին միացավ Սամպդորիային[13]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 21-ին նա փոխարինման մտավ Պարմայի դեմ խաղում՝ Սերխիո Ռոմերոյի կարմիր քարտից հետո[15]։ Հոկտեմբերի 31-ին՝ Ինտերի դեմ խաղում Բերնին կարմիր քարտ ստացավ պահեստայինների նստարանին նստած ժամանակ[16]։ Սամպդորիայի կազմում իտալացին անցկացրեց 3 հանդիպում՝ բաց թողելով 5 գնդակ[17]։
Ինտեր Միլան
2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բերնին միացավ Տորինոյին[18][19], սակայն թիմի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում և 2014 թվականի հուլիսի 2-ին տեղափոխվեց Ինտեր Միլան՝ ակումբի հետ կնքելով 1 տարվա պայմանագիր[20]։ Ինտերը գնեց Բերնիին որպես Եվրոպայի Լիգայի համար ակումբի ակադեմիայի 4 ֆուտբոլիստներից մեկը[21][22][23], սակայն չկարողացավ այս կարգավիճակով հայտավորվել, քանի որ Ինտերի երիտասարդական թիմի կազմում 3 տարուց պակաս էր անցկացրել։
2015 թվականի հունիսի 3-ին Բերնին 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ինտերի հետ[24][25]։ 2016 թվականի հուլիսի 1-ին նա կրկին երկարաձգեց իր պայմանագիրը[26][27]՝ դառնալով Եվրոպայի Լիգայի համար թիմի ակադեմիայի 4 ֆուտբոլիստներից մեկը[28]։ Բերնին Ինտերի երրորդ դարպասապահն էր՝ Սամիր Հանդանովիչից և Խուան Պաբլո Կարիսոյից հետո։ 2017 թվականի հուլիսի 5-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը 1 տարով[29][30]։ 2018 թվականի հունիսի 28-ին իտալացին կրկին երկարաձգեց իր պայմանագիրը 1 տարով[31][32]։
Միջազգային կարիերա
Բերնին ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[33]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տերնանա | 2003–04 | Սերիա B | 9 | 0 | 0 | 0 | — | 9 | 0 | |||
2004–05 | 36 | 0 | 3 | 0 | 39 | 0 | ||||||
2005–06 | 37 | 0 | 2 | 0 | 39 | 0 | ||||||
Ընդհանուր | 82 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 87 | 0 | ||
Լացիո | 2006–07 | Սերիա A | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |
2007–08 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
2009–10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
2010–11 | 2 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||||
Ընդհանուր | 6 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||
Սալերնիտանա | 2008–09 | Սերիա B | 16 | 0 | 0 | 0 | — | 16 | 0 | |||
Բրագա | 2011–12 | Պրիմեյրա Լիգա | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 5 | 0 |
Սամպդորիա | 2012–13 | Սերիա A | 3 | 0 | 0 | 0 | — | — | 3 | 0 | ||
Տորինո | 2013–14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |||||
Ինտեր Միլան | 2014–15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |||
2015–16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
2016–17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
2017–18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
2018–19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 108 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 120 | 0 |